ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի եւ ելքի ավտոմատ կառավարման, վճարման եւ տեսահսկման համակարգեր: «Նախկինում ավտոկայանատեղի մուտք գործելիս անհրաժեշտ էր սեղմել կոճակը եւ վերցնել կտրոնը, որտեղ գրանցված էր մուտքի ժամը, եւ ելք կատարելիս պետք էր ներկայացնել կտրոնը, որտեղ ժամն էր նշված, հենց դրա հիման վրա էլ կատարվում էր հաշվարկ, եւ տեղում միայն կանխիկ վճարում էր իրականացվում»,- նշել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

 

Այժմ տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է պետհամարանիշը եւ արձանագրում մուտքի ժամը: Համակարգը սկսում է հաշվարկել մեքենայի համար վճարվելիք գումարը, եւ անցարգելն ինքնաշխատ բացվում է: Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն: «Կարող են վճարումը կատարել թե՛ կանխիկ, որի ժամանակ նաեւ մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- ասել է նա: «Այստեղ երեւում է այս երկու օրերի ընթացքում մեքենաների շարժը, եւ կարող ենք փաստել, որ արդեն իսկ թերմինալներով վճարել են մեր վարորդների 50 տոկոսից ավելին»,- նկատել է  ընդհանուր աշխատանքների կազմակերպման ծառայության պետ Արտյոմ Գալստյանը:

Շուրջ 500 մեքենայի համար նախատեսված համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաեւ ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչեւ 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչեւ առավոտյան 9:00-ն մեկ ժամի արժեքը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաեւ ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, համեմատականով եթե նայենք, կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ՝ շատ մատչելի է. մյուս տեղերում մոտ երկու անգամ ավելի թանկ է», -նշում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

«Հաշվետվողականությունն է մեծացել, արդեն հստակ է, թափանցիկ, որեւէ շեղում հնարավոր չէ: Այստեղ մեկ կարեւոր հանգամանք էլ կա. եթե նախկինում ունեինք միջնորդ սպասարկող՝ վճարահաշվարկային ընկերություն, որն այստեղից հավաքում էր դրամը եւ մուտք անում գանձապետական հաշվին, այժմ այդ միջնորդը բացառվել է, սյսինքն՝ թերմինալում վճարված գումարները միանգամից մուտք են արվում գանձապետական հաշվին: Մեկ օղակի պակասելն արագացրել է նաեւ համայնքային բյուջեի գումարների մուտքը»,- ասել է Սարգիս Մանուկյանը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաեւ էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։ Երեւանում էլեկտրական ավտոմեքենա ձեռք բերելու ցանկության խթանումը տարբեր նախաձեռնություններով կրելու է շարունակական բնույթ:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԾՈՎ

Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը եւ Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երեւակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն «Արմենիա» հեռուստաընկերության շնորհիվ եւ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ այժմ հնչում է նաեւ հայերեն:

 

Հուզիչ, ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է  Էրիկ Կարապետյանը։

Ազնավուրյան գրական մատենաշարի եւ երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով՝ գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի: ««Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադրման օրվանից հայ-ֆրանսիական մշակութային կապի ամրապնդումն ու զարգացումը ընկերության ուշադրության կենտրոնում են: Այս օրը եւս նշածիս ապացույցն է: «Նյումեգ»-ի հետ համագործակցությամբ մենք արդեն իսկ նպաստել ենք մեծ հայ Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությանը, այժմ էլ մեծ ուրախությամբ որոշեցինք աջակցել նաեւ Ազնավուրի երգերի՝ հայերենով մատուցման  գործին: Վստահ ենք, որ «Մնա»-ն շատ արագ կդառնա ժամանակի լավագույն երգերից մեկը՝ նոր շունչ բերելով հայկական երգարվեստ: Այս իրադարձությունը եւս մեկ հարգանքի տուրք է մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին»:

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետեւյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները եւ երկուսի պատվախնդրությունն ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։

Newmag-ի երաժշտական նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչեւ շանսոնյեի հարյուրամյակը Newmag-ը խոստանում է՝ հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով:

 




Լրահոս