Որքան արագ է մարդը քայլում, այնքան առողջ է նա, եւ հակառակը: Այս մասին է վկայում Հարավային Կալիֆորիայի համալսարանի կողմից իրականացված խոշոր հետազոտությունը:
Երբ մարդու առողջությունը վատանում է ծանր հիվանդության կամ դրանից բուժվելու հետեւանքով, նա կորցնում է ուժերը եւ սկսում ավելի դանդաղ եւ դժվարությամբ քայլել:
Գիտնականների կարծիքով՝ բժիշկները հիվանդի առողջական վիճակը պետք է գնահատեն ոչ միայն հաշվի առնելով զարկերակային ճնշման տվյալները կամ մարմնի զանգածի ինդեքսը, այլեւ այն արագությունը, որով նրանք շարժվում են:
Եթե Դուք նկատել եք, որ սկսել եք սովորականից ավելի դանդաղ քայլել, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկի՝ հետազոտություն անցնելու, քանի որ դա կարող է որեւէ հիվանդության առաջին նախանշանը լինել:
Հիշեք, որ՝
1. Քայլել անհրաժեշտ է միշտ՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն:
2. Եթե աշխատավայրը մոտ է տանը, ապա աշխատանքի գնացեք ոտքով, եթե հեռու է, ապա մի քանի կանգառ շուտ իջեք:
3. Փորձեք քայլել առավոտյան եւ երեկոյան: Առավոտյան քայլքն առույգացնում է, երեկոյանը՝ լավացնում քունը:
Ի դեպ, մասնագետները պնդում են, որ օրական 10 000 քայլը կամ 30 րոպե քայլքը դրական է ազդում առողջության վրա, իսկ ավելի կոնկրետ՝
1. Լավանում է սրտի աշխատանքը:
2. Նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
4. Ամրանում են ոսկորները:
5. Այրվում են ավելորդ կալորիաները: