ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպասելի՞ թե՞ անսպասելի պատերազմ․ հակասող հայտարարություններ Հայաստանից և Արցախից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից մեկ տարի անց իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում եմ իրար հակասող հայտարարություններով հանդես գալ: Ամենաանհասկանալին ու աբսուրդայինը իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչների՝ պատերազմ  սկսվելու մասին նախապես իմանալու-չիմանալու հանգամանքին է վերաբերում:

Պատերազմի առաջին օրերին պաշտպանության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում էր, թե ադրբեջանական կողմի հարձակումը ծրագրավորված է եղել, ինչի մասին Հայաստանի պատկան մարմինները տեղեկատվություն են ունեցել:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի՝ սեպտեմբերի 29-ին,  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ վստահորեն տեղեկացնում էր՝ այո, պատերազմ սկսվելուն սպասում էին:

Հարությունյանի հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերի 14-ին,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հաստատում էր, թե իմացել են, որ հակառակորդը պատերազմ է սանձազերծելու: Ուղղակի չեն իմացել կոնկրետ ո՞ր օրն ու ի՞նչ ուղղությամբ են հարձակվելու:

Պատերազմի ավարտից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո սակայն վարչապետ Փաշինյանի՝ պատերազմ սկսվել-չսկսվելու իմացության վերաբերյալ համոզումը կտրականապես փոխվում է: Դեկտեմբերի 12-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բոլորովին հակառակ պնդում էր անում, թե ընդհանուր գնահատակններն այն են եղել, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի սկսվի:

Միմյանց հակասող հայտարարությունները, որոնք վերաբերել են պատերազմին ու հնչել են հատկապես Փաշինյանի շուրթերից, երկար կարելի է թվել: Անընդունելին է սակայն, երբ երկրի ղեկավարումը ստանձնած անձն ընդամնեը օրերի տարբերությամբ տարբեր բաներ է հայտարարում, իսկ նրան ենթարկվող կառույցներն ու հանրային անձինք հորդորում են բացառապես պաշտոնական՝ «հաղթում ենք» ոճի լրատվությանը հավատալ:




Լրահոս