Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չպատվաստվելն ու չթեստավորվելը կազդի աշխատանքային ստաժի վրա. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով աշխատանքի չներկայացած ժամանակահատվածը կհանվի աշխատողի ստաժից։ Ավելին, այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ. սա՝ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած նախագծի:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ըստ այս նախագծի՝ նույն պատճառով 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Իսկ պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների նախագիծը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել հանրության շրջանում: Այն, ի դեպ, իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքէջում տեղադրվելուց հետո հավաքել է 152 ՙդեմ՚ եւ 16 ՙկողմ՚ ձայն: Տեղեկացնենք, որ «Տնտեսական իավունքի կենտրոն» ՀԿ-ն է դեմ արտահայտվել նախագծին՝ նշելով, որ հիմնավորումների մեջ բերվում է ՀՀ օրենսդրության պահանջների աղճատված, հակասական փաստարկումներ, ինչպես նաև՝ գիտականորեն չապացուցված, անարժանահավատ տեղեկատվություն:

«Ցավոք ներկայացվել է մի օրինագիծ, որով պարտադրվում է ՀՀ հանրային աշխատողներին անցնել կլինիկական փորձարկումների փուլ: Հակառակ դեպքում այդ պարտադիր իրավակարգավորման չկատարումը՝ ի հակասություն սահմանդրական կամավորության սկզբունքի, հանգեցնելու է հաջորդ իրավազանցությանը՝ աշխատանքից ազատմանը, ինչը այս պարագայում էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներին: Ավելին, Նախագծի հեղինակը փորձել է անգամ խախտել ՀՀ սահմանդրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված):

Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում այնպիսի խտրական և ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:

Կարծես, թե նախագծի հեղինակները բոլորովին անհանգստություն չունեն նշված պաշտոնյաների ՀՀ սահմանադրությամբ սահմանված առողջ ապրելու իրավունքի իրացման ուղոււթյամբ կամ էլ վստահ են, որ նրանք չեն կարող վարակվել կորոնավիրուսով՝ ելնելով իրենց սոցիալական դիրքից»,-այս մասին «Տնտեսական իավունքի կենտրոն» ՀԿ-ն է նշել՝ նախագծի առաջարկների բաժնում: Ապա՝ առաջարկել է կասեցնել այս նախագծի հանրային քննարկումը:

Տեղեկացնենք, որ ըստ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանի՝ հոկտեմբերի 14-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ` ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս