Նման նախադեպերը կարևոր են․ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը բաց է այցելությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանի լրագրողական ոլորտի ներկայացուցիչներին։ Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնով, այցելեցին ինժեներական լաբորատորիաները, տեսան կրթական նպատակներով օգտագործվող լսարանները։ Ֆիլիպ Մորրիսը ամբողջ աշխարհում երեք նման կենտրոն ունի՝ Շվեյցարիայում, Սինգապուրում
ու Հայաստանում։

PMI Science գիտահետազոտական կենտրոնը, հիմնադրված լինելով 2018 թվականին,  այժմ գտնվում է Հայաստանում տեխնոլոգիական և գիտական կրթության սրտում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Կառույցն ունի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ հյուրընկալում է համապատասխան ուղղությունների ուսանողներին, գիտնականներին ու դասախոսներին։ Մամուլի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել կենտրոնում, ծանոթանալ պայմաններին և անձամբ PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանից լսել նորությունների մասին:

«Ներկայումս գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մեր թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է, և մեր հետազոտողները աշխատում են հետևյալ առաջնային ուղղություններով՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ. Նյութաբանություն: Համագործակցելով երկրի տեխնոլոգիական հարուստ էկոհամակարգի հետ՝ մեր թիմը նախատեսում է փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն Ֆիլիպ Մորրիսի արտադրանքի զարգացմանն ու նորարարության առաջխաղացմանը համաշխարհային մակարդակում», – նշեց նա։

Դանիելյանի խոսքով, գիտահետազոտական կենտրոնը մի մոտեցում է որդեգրել՝ Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու գործում եւ կենտրոնանում է  մարդկային կապիտալի վրա։ «Էկոհամակարգի զարգացման շրջանակում մենք աջակցում ենք մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային Ինժեներիայի և Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների, ինչպես նաև աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։ Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն։ PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում գիտական և տեխնոլոգիական համայնքի նեթվորքինգ կյանքում։ Մենք ոչ միայն մասնակցում և աջակցում ենք միջոցառումներ, ինչպիսիք, օրինակ, Ինժեներական ֆորում կոնֆերանսն է, այլ նաև կազմակերպում ենք մեր «բրենդային» միջոցառումները՝ ամենամյա Դաթաթոնը, ինչպես նաև ReTech գիտաժողովը», – հավելեց կառավարիչը։

Հանդիպմանը ներկա էին հյուրեր տարբեր ոլորտներից, որոնք իրենց տպավորություններով կիսվեցին կենտրոնի եւ կատարած աշխատանքի մասին:  ԵՊՀ դոցենտ, «Մեդիմաքս» լրատվական գործակալության հիմնադիր Դավիթ Ալավերդյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ  աա բացառիկ կենտրոն է իր այն ծրագրերով, որոնք իրականցվում են: Ալավերդյանի խոսքով՝ այս կենտրոնը նաև նպաստում է մի քանի առումով Հայաստանի տնեսության զարգացմանը: «Նախևառաջ գիտահեն հետազոտությունների առումով, որ ուսանողները և պարզապես գիտական անձինք կարող են դրանց մասնակցել և իրենց գիտելիքները կատարելագործեն, բարձրացնեն: Դրանից բացի այս կենտրոնը ընդունում է բոլոր ցանկացողներին, ովքեր ցանկանում են այստեղ պրակտիկա անցնել, նաև դասախոսների՝ հնարավորության տալով, որպեսզի այստեղի գույքը լաբորատորիաները օգտագործեն նաև դասավանդման համար», – նշեց նա:

Լիկա Թումանյանի խոսքով, այս կենտրոնի իրական իմաստը գիտահեն էկանոմիկային զարկ տալն է:

«Ցանկացած դեպքում  դրական առումով շահած ես դուրս գալիս: Անհնար է չստանալ որևէ դրական արդյունք, եթե դու սաղմնային վիճակում ես: Առհասարակ նմանատիպ նախադեպերն են կարևոր, որոհետև միջազգային ասպարեզում, եթե դու արդյունավետ և վստահելի գործընկեր ես գիտական ոլորտում, վաղը մյուս օրը գուցեև նման ևս մի ընկերություն հետաքրքրվի Հայաստանով և ներդրումներ անի», – հավելեց նա՝
ընդգծելով, որ նման կենտրոնների աշխատանքի արդյունքում մենք տարիներ հետո կունենանք  գիտական ոլորտի լևոնարոնյաններ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով, այս կենտրոնը հնարավորություն է տալիս հասկանալ, որ բավականին լավ դպրոց ունի Հայաստանը բոլոր ոլորտներում՝ թե քիմիայի, թե  ֆիզիկայի, թե բժշկության եւ  սա շանս է տալիս այդ գիտությունների ճյուղերով զբաղվողներին զբաղվել իրենց սիրած գործով:

Քաղտեխնոլոգը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս կենտրոնը միայն տեսական հնարավորություն չի տալիս, այլ նաև պրակտիկայի, փորձի հնարավորություն է տալիս:

Իսկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս կենտրոնը շատ կարևոր  նշանակություն ունի: «Սա նաև կլինի մտքի գովազդ, որ դրսում ևս կիմանան մեր մասին, կհասկանան, որ կարող են ներդրում անել Հայստանում գիտության ոլորտում եւ կարող են բավական լուրջ արդյունք ստանալ», – հավելեց նա:

 




Լրահոս