Օմիկրոնից «կոտոշներ եւ սմբակներ չեն աճի», բայց թոքաբորբը երկու-երեք անգամ արագ կառաջանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի նոր շտամը՝ «օմիկրոն»-ը սկզբունքորեն չի տարբերվում, մարդիկ հիվանդանում են ստանդարտ, ինչպես կորոնավիրուսի վարակվելու դեպքում, «կոտոշներ եւ սմբակներ դրանից չեն աճի»: Այս մասին հայտարարել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Եկատերինբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը: «Սկզբունքորեն «օմիկրոնը» չի տարբերվում մյուսներից, դրանից կոտոշ, սմբակ կամ պոչ չի աճի: Մարդիկ ստանդարտ հիվանդանում են այնպես, ինչպես կորոնավիրուս հիվանդության ժամանակ»,- ասել է Սեմյոնովը: Նա ընդգծել է, որ «օմիկրոնի» ախտանիշները նույնն են, ինչպես յուրաքանչյուր շնչառական վիրուսի դեպքում. ջերմություն, հազ, գլխացավ:

Այս դեպքում, որոշ տվյալների համաձայն, մարդիկ հիվանդանում են թեթեւ, գոնե մահացու դեպքեր դեռ չի արձանագրվել: Բայց, այնուամենայնիվ, պետք է հետեւել եւ հասկանալ, թե ինչպես են արձագանքելու տարեցները՝ օմիկրոնով վարակվելու դեպքում:
Բացի այս, Ալեքսանդր Սեմյոնովը Իզվեստիա-ի հետ զրույցում հայտարարել է, որ «օմիկրոնը» կարող է երկու-երեք անգամ արագ թոքաբորբ առաջացնել, քան SARS-CoV-2-ի նախորդ տարբերակները:

«Այն փոփոխվում է եւ դառնում ավելի էֆֆեկտիվ, բայց մեզ դեռ ամբողջը հայտնի չէ: Վարակի վնասազերծման թեստերը բավականին շատ ժամանակ են զբաղեցնում, բիոինֆորմատիկայի հետազոտություններն արդեն անցկացվել են շատ երկրներում, այդ թվում եւ Ռուսաստանում: Օմիկրոն շտամի վատնն այն է, որը ինչպես «դելտան», ունակ է փոխազդել ներքին շնչուղիների հետ: Այս պատճառով, օմիկրոնը արագ է հասնում թոքեր եւ առաջացնում թոքաբորբ: Ինչը խիստ անհանգստացնող է»,- հայտարարել է ռուս փորձագետը:
Ալեքսանդր Սեմյոնովի խոսքով, կորոնավիրուսի նախկին տարբերակներով վարակված լինելու դեպքում, մարդու մոտ վարակվելու պահից մինչեւ թոքաբորբ անցնում է 10-11 օր, իսկ հիմա այդ ժամանակահատվածը կրճատվել է՝ դառնալով 3-5 օր:

Ս.Հ.




Լրահոս