Ինչպե՞ս է տեղի ունենում ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ կմիանա գործընկերների պահանջին։

ArmLur.am-ն իմի է բերել, թե ինչպե՞ս է տեղի ունենում ԱԺ նախագահի հետ կանչելու գործընթացը։
Նախ պատգամավորները կամ խմբակցությունը պետք է Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն խորհրդարանի համապատասխան գլխադասային հանձնաժողով, տվյալ դեպքում՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով։ Հանձնաժողովում դրական եզրակացությունից հետո միայն հարցը կարող է ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, ինչի ժամանակ արդեն պատգամավորները կարող են քննարել ու քվեարկել ԱԺ նախագահին պաշտոնական անելու հարցը։

Բայց քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Սիմոնյանին հետ կանչելու որոշման նախագիծը հենց «բնում կխեղդի», ապա պարզ է՝ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները նախագծին դեմ կքվերակեն։ Որոշման նախագիծը, այուամենայնիվ, կարող է հայտնվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում՝ որպես հանձնաժողովում բացասական եզարակացություն ստացած նախաձեռնություն, բայց այն արդեն լայն քննարկման առարկա չի դառնա։




Լրահոս