Հայաստանն ինչու է իր ստորագրությունը դնում այլ փաստաթղթի տակ, եթե գերիները չեն վերադարձվել. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի 44 օրյա հայ-ադրբեջանական դաժան պատերազմից անցել է 1 տարի, սակայն 21-րդ դարում շարունակում է Ադրբեջանը պահել գերիներին: Չնայած միջազգային հանրության կիսաճնշումներին, շարունակվում են անմարդկային դաժան խոշտագումերը և նվաստացումները հայ գերիների և պահվող անձանց նկատմամբ: Նրանց մի մասը ադրբեջանական բանտերում են: Եւ մեր ազգային հույզերը դեռ պիկի վրա էին, երբ հանրությունը փոթորկվեց 2021-ի դեկտեմբերի սկզբին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Փարիզում մեր հայրենկիցներկ հետ հանդիպմանը, խոսելով գերիների մասին, հայտարարեց, թե «Որ ուզում եք իմանալ, ես այդ գերիներին համարում եմ էլ չկան: Նրանք դասալիք են»: Հասարակական-քաղաքական շրջանակները շարունակ քննարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գաղտնի նկարահանած տեսանյութի բովանդակությունը, որտեղ ԱԺ նախագահը խոսում է գերեվարված զինծառայողների մասին անցյալով:

Բայց հանուն արդարության, պետք է նկատենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա իշխանության հավաքական տեսակետն էր: Որքան էլ նրանք հանդիպում են գերիների ծնողներին եւ փորձում լացակումաց տեսարաններ բեմադրել, որ իրենք մտահոգ են, անում են հնարավորն ու անհնարը, պայքարում են գերիների վերադարձի համար, իրականում մենք գիտենք, որ իշխանության ներսում կա այն վերաբերմունքն ու տեսակետը, ինչը բարձրաձայն իբրեւ վրիպակ թույլ է տվել Ալեն Սիմոնյանը: Գործող իշխանությունը գերիների վերադարձի համար բավարար ջանքեր չի գործադրում կամ նրանց ջանքերը անպտուղ են:

Բայց պետք է նկատեք, որ որպես ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանի խոսքը խիստ վտանգավոր է այն տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես երկիր, պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու ու նրա իրավունքների պաշտպանության համար սահմանադրական պարտավորությունները կյանքի կոչել: ՀՀ մայր օրենքով, իշխանությունը պարտավոր է ՀՀ բոլոր քաղաքացիների համար պայքարել,վերադարձնել գերությունից՝ անկապ այն հանգամանքից, թե նրանք ինչպես են հայտնվել այդ կարգավիճակում: Իսկ իշանության այս պահվածքը մի բան է ենթադրում.

Հայաստանը հրաժարվո՞ւմ է իր քաղաքացիներից, նրանց իրավունքների պաշտպանության պարտավորություններից: Սա շատ վտանգավոր է: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքում են գերեվարվել մեր հայրենակիցները, ՀՀ իշխանության սահմանադրական պարտականությունն է նրանց ողջ-առողջ Հայաստան բերելը: Այլ քննարկում չի կարղ լինել:

Հիմա հարց է առաջանում, թե ինչպես կարող է իշխանությունը վերադարձնել գերիներին, եթե Ադրբեջանը հրաժարվում է: Բայց չէ որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է` գերիների վերադարձ՝ բոլորը` բոլորի դիմաց: Այս փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Այսինքն՝ իրենք իրենց ստորագրությունը չե՞ն հարգում: Բացի այդ, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի է ունեցել 2 փաստաթղթի ստորագրում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը պետք է եռակողմ հայտարարության կետերի կատարումը ապահովեր ամբողջապես, նոր սկսեր այլ՝ կոմունիկացիոն թեմաների քննարկումը:

Ինչու՞, գերիների վերադարձի կետը չկատարված, քննարկում սկսեց այլ թեմայով եւ ավելին՝ փաստաթղթեր ստորագրեց: Ինչու ՀՀ իշխանությունը չի սպասարկում ՀՀ քաղաքացու շահը: Շատ խնդրահարույց իրավիճակ է:

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան




Լրահոս