Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՀԱՐՑ. Այն հոդվածները, որոնց սահմանադրականության հարցը պաշտպանը վիճարկում է ՍԴ-ում, որքանո՞վ են առնչվում մամուլին: Ի՞նչ կտան այդ փոփոխությունները ԶԼՄ-ներին, եւ ի՞նչ կլինեն այն գործերը, որոնք դատարանում են:ՊԱՏԱՍԽԱՆ. Կոնկրետ մամուլի վերաբերյալ չէ այդ 1081 պրիմ հոդվածը, բայց այն վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը: Բայց հայտնի է, որ այդ հիմքով հիմնականում դատի էին տալիս մամուլին եւ զրպարտության ու վիրավորանքի համար գումարներ էին պահանջում: Դրա համար էլ մամուլն ավելի շահագրգռված էր այդ հոդվածների ճակատագրով: Հայտնի է նաեւ, որ մամուլին դատի չեն տալիս, այլ մամուլը հրատարակող ՍՊԸ-ին: Դե հիմնականում քաղաքական գործիչները կարծում են, որ մամուլով են իրենց վիրավորում, դրա համար էլ իրենք մամուլին են դատի տալիս: Դա իրենց իրավունքն է: Հիմա ՄԻՊ ղեկավարը ներկայացրել է Սահմանադրական դատարան, եւ այնտեղ քննարկվում է այդ օրենքի դրույթների սահմանադրականության հարցը, եւ պետք է բոլոր դատարաններում այդ հոդվածով դատարան կանչելու հարցերը կասեցվեն, մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանից պատասխան ստանալը: Եթե օրենքի դրույթները ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող, բնականաբար, ինչ հիմքով որ հայցեր են ներկայացվել դատարաններ` ընդդեմ այս կամ այն թերթի, այլեւս չեն կարող բավարարվել: Բայց մենք դեռ չգիտենք, թե ինչ դիրքորոշում կունենա Սահմանադրական դատարանը, հնարավոր է, որ նորից որոշի քրեականացնել: Այսինքն` հնարավորություն տրվի, որ զրպարտության գործը քննվի քրեական դատարանում: Եթե չէ, ուրեմն այդ գործերի քննությունները շարունակվելու են քաղաքացիական դատարաններում: Տեսնենք, թե ինչ կորոշի:ՀԱՐՈՒԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆփաստաբան
ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ՀԱՅՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ