ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կրկես է ու ֆարս. Փաշինյանի օրոք պատերազմի օբյեկտիվ քննությունը բացառվում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը տրամաբանական է համարում խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների այն պնդումը, որ ենթադրյալ հանցագործը չի կարող քննել հանցագործության վարկածը: Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, նշենք, 44-օրյա պատերազմի հանգամանքներն քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին են հայտարարել՝ շեշտելով, թե մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին, չեն ցանկանում լեգիտիմիացնել այն:

Ընդդիմության մեջ կա՛ն փորձառու մարդիկ, վստահ է Վարթանեսյանը, ու եթե քննության այլ ձևեր ընտրվեր, ապա նրանք, վստահաբար, չէին հրաժարվի մասնակցել դրան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ասում է, ապա օբյեկտիվ քննություն ակնկալելը բացառվում է:

2016-ի Ապրիլյան քառօրյա ու 44-օրյա պատերազմների հանձնամանքներն ուսումանսիրող քննիչ հանձնաժողովները համեմատելի չեն, ու դա այն պարզ պատճառով, որ թե՛ մասշտաբով, թե՛ ելքով բոլորովին տարբեր պատերազմներն են: Վրթանեսյանի գնհատամամբ՝ Արիլյան քառօրյան պարտված պատերազմ չէր. 2016-ին պետական ապարատը գործել է հստակ, կառավարման կոլապս չի եղել: Բայց եթե անգամ համեմատում ենք, ապա իշխանություններն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտին հասցնել այդպես էլ չեն կարողացել:

Ապրիլյան պատերազմից հետո հնչող տարաբնույթ հայտարարությունների մասով, թե, օրինակ, փամփուշտ չլինելու պատճառով զինվորները բահերով են կռվել կամ ռազմադաշտում սոված են մնացել, ապա մեր զրուցակից նշում է՝ այդ ամենը կա՛մ սուտ է եղել, կա՛մ էլ զինվորականների հետ պայմանավորվածություններ են եղել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս