ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիների մի մասը խուճապի մեջ է. Երևանը կատարելու է Բաքվի նոր պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը 5 կետից կազմված նոր պահանջագիր է ներկայացրել Հայաստանին: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գնահատականն է պաշտոնական Բաքվի արտաքին գործերի նախարարության Հայաստանին ներկայացրած առաջարկներին: Դրանք վեաբերում են սահամնազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելուն, տարածքային ամբողջականությանն ու խնդրահարույց այլ խնդիրների: Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն Ալիևի կաբինետի ներկայացրած առաջարկներն անվերապահորեն են կատարելու:

Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է: Արցախում գազատարի վնասման ու գազ չլինելու հանգամանքին այսկերպ է արձագանքում Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Ադրբեջանցիները դիտավորությամբ են վնասել գազատարը և խոչընդոտում են դրա վերանորոգմանը, ասում է Թաթոյանն ու ավելացնում՝ հակառակորդը գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել է 100.000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ահազանգում է՝ բացի այն, որ ադրբեջանցիները կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ, գյուղերի հարևանությամբ ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր, կուտակում: Տեղեկությունը պատգամավոր Մետքասե Հակոբյանը չի մեկնաբանում ՝ աելով, որ հարցի հասցեատերը տեղի իշխանություններն են:

44-օրյա պատերազմից հետո հայ հասարակությունը չի վստահում պետական լրատվությանը ու ինֆորմացիայի պակասը փորձում է նաև հակառակորդի կողմից հրամցվող տեղեկատվությամբ լրացնել: Այդ մասին նաև ադրբեջանցիները լավ գիտեն, ու հաճախ խուճապ առաջացնող կամ ոչ լիարժեք տեղեկություններ են շրջանառում, ինչն էլ մեր հայրենակիցներին շփոթի մեջ է գցում: Այդ իսկ պատճառով՝ ինչքան էլ հավեստի կամ սթափեցնող չթվան հակառակորդի տարածած հաղորդագրությունները դրանցից օգտվելիս կամ դրանց հղում անելիս՝ պետք է ծայրաստիճան զգույշ լինել:

Սևակ Վարդումյան




Լրահոս