Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Նախօրեին խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ԹԸի 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատկածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Վճարումները չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կարող են լինել:
Կարինե Ալեյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը: Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:
Պերճուհի Հայրապետյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)` ներկայացնելով՝
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: