ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այգեձոր բնակավայրում նույն բնակատեղի բնակիչ, 19-ամյա Սերգեյ Չ.-ն իր վարած ԹԸի 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Այգեձորի բնակիչ, 9-ամյա Ռուբեն Չ-ին:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյոք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավո՞ր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:

Սուսաննա Գրիգորյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը, գնահատելով վարկը մարելու հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետեւյալ հանգամանքները՝

l աշխատավարձի եւ այլ եկամուտների առկայությունը,

l վարկային պատմությունը,

l անշարժ եւ այլ գույքի առկայությունը,

l երաշխավորների առկայությունը,

l տարիքը,

l այլ հանգամանքներ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ անժամկետ հաշմանդամություն ձեռք բերելու համար:

Իռեն Մխիթարյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

 




Լրահոս