PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ այս տարի ևս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել է հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) 2022թ-ի ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի և արտասահմանի հետազոտական ինստիտուտների, բուհերի և ընկերությունների հետազոտական թիմերը։
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է տարբեր գիտական ուղղությունների հետազոտական թիմերին տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն։ Ծրագիրը գործում է 4 տարի և այս ընթացքում նրա շրջանակում աջակցություն է տրամադրվել 19 գիտական ինստիտուտների և համալսարանների 61 հետազոտական թիմերի, որոնք գրանցել են հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 15 հետազոտական թիմերն իրենց ծրագրերն իրականացնելու համար կունենան հնարավորություն՝ ստանալու ֆինանսավորում՝ յուրաքանչյուրը շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները), ինչպես նաև մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումներին, աշխատելու ոլորտում փորձառու մասնագետների hետ։
2022թ-ի հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել այն թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝
1. Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
2. Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
3. Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
4. Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
5. Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
6. Բուսաբանություն և ագրոնոմիա
7. Թունաբանական մեթոդաբանություն
8. Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
9. Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
10. Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
11. Վերլուծական քիմիա:
Մասնակցության պահանջները
Հայտատու թիմը, որը բաղկացած է լինելու 3-5 հոգուց, պետք է ներկայացնի հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից մեկը։
Ընդ որում առաջնահերթությունը տրվելու է այն թիմերին, որոնք իրենց կազմում կունենան առնվազն մեկ երիտասարդ (ուսանող) հետազոտող։
Բացի այդ, հայտատուն պետք է ներկայացնի հետազոտության ծրագիր առաջընթաց ոլորտներից մեկում։
Ինչպե՞ս դիմել
Անհրաժեշտ է լրացնել Առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1․Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV);2․Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից։ Ձևաթուղթը՝ այստեղ:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն։
Վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 15-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։
PMI Science-ի մասին
PMI Science գիտահետազոտական կենտրնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։
Կենտրոնն աշխատեում է մի շարք առաջնային ուղղություններով ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն , Նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։ Ինչպես նաև աջակցություն է տրամադրվել 61 հետազոտական թիմերի, որոնք գրանցել են հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
Գործընկերական նյութ