Կառավարության երեկվա՝ հունիսի 2-ի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, ներկայացրեց՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական կազմում նշանակված անձի համար սահմանել են բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան հատկացնել։
Ըստ նախարար Պապիկյանի` զինվորականը բնակարանը կստանա իր ծառայության 20 տարին ավարտելուց հետո միայն, մինչև այդ ժամեկտը պետութունից ստացած բնակարանի սեփականաշնորհման վկայականն իր ձեռքում չի լինի: Ըստ սահմանված կարգի` 20 տարի ծառայության անցնելուց հետո միայն պետությունը զինվորականին բնակարանը լիարժեք տնօրինելու իրավունք կտա:
Զինվորականներին բնակարանով ապահովելու կամ նրանց բնակարանի վարձավճարը վճարելու մասին Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ է հնչել՝ հիմնականում ընդիմադիր pատագամորների շուրթերից:
Այսպես, ամիսներ առաջ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնում էր՝ վարձով բնակվող զինվորակնների խնդիրների մասին: Պատգամավորը, հիշեցնենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր շրջանառել, որ ԱԺ լիագումար նիստում քննարկվելուց հետո խորհրդարանական մեծամանսության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռամբ մերժվել էր:
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ներկայացրած տվյալների՝ մինչ օրս կայազորային քննչական բաժիններում զինվորականների վարձակալած տների մասով նման հիմքով թվով 81 քրեական գործ է քննվել: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել ու գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Բայց ինչպես միշտ է լինում՝ իր ոճի համաձայն՝ իշխանությունը նախ մերժում է ընդդիմադիրների առաջարկները, ապա որոշ ժամանակ անց նույն նախագիծը, որոշակի փոփոխություններով, ինքը ներկայացնում: Նույնը, փաստորեն, Պապիկյանի ներկայացրած նախագծի դեպքում է։
Սևակ Վարդումյան