Վերջին շրջանում շատացել են ինքնասպանության ու ինքնասպանության փորձի դեպքերը, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Այդ քայլի գնալու պատճառները տարբեր են. շատ դեպքերում այդ քայլի գնում են կուտակած պարտքերի, խաղատներում պարտվելու, ընտանիքի անդամների հետ անհաշտ լինելու պատճառով, իսկ ահա երիտարասդները անպատասխան սիրո պատճառով:
Իսկ ինչ պատկեր ենք ունեցել այս տարիների ընթացքում: Ըստ հայաստանի հանրապետության վիճակագրության տվյալների՝ 2019 թվականին ինքնասօանությքւն 613 անձ, 2020 թվականին , 663, 2021 թվականին 564: շ Ի դեպ ըստ վ պաշտոնական տվյալների տվյալների ավելի շատ այդ քայլին գնացել են տղամարդիկ:
Օրինակ 2019 թվականին ինքնասպանություն էգործել 418 անձ, 2020 թվականին 444., 2021 թվականին 378
Ի դեպ պաշտոնական տվյալներից հայտնի է դառնում, որ հիմնականում այդ քայլին են գնում 30-65 տարեկան անձիք:
Դեռես 2017 թվականին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրում մասնավորապես ասվում է՝
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»:
Սակայն այս տարիների ընթացքում այդպես էլ խնդրին լուծում չտրվեց, եւ ոստիկանությունը կամուրջների վրա հսկողություն սահմանեց, ինչը իրավիճակին այդքան էլ լուծում չի տալիս:
Ինչ է պատրաստվում իրականացնել ոստիկանությունն այս իրավիճակը մեղմելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: