ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերաքննիչ դատարանի վճռի կամ դատավճռի բողոքարկման համար ի՞նչ է պետք անել: Պետտուրք մուծո՞ւմ են, թե՞ ոչ:

Գայանե Մարգարյան, 35 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դատավճիռը քրեական գործով է, այդ դեպքում պետտուրք չի մուծվում: Եթե քաղաքացիական տնտեսական գործերով է, պետտուրք մուծվում է: Եթե դատավճիռ է, ապա դատավճիռը կայացվում է քրեական գործերով, այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերել, մինչեւ օրինական ուժի մեջ մտնելը: Եթե քաղաքացին համաձայն չէ վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը, ապա կարող է  վճռաբեկ բողոք բերել: Դա քրեական գործերով,  եւ այդ դեպքերում դատավճիռների բողոքարկման հետ կապված պետտուրք չի նախատեսվում: Իսկ ինչ վերաբերում է վճիռներին, ապա վճիռները կայացվում են քաղաքացիական, տնտեսական, վարչական գործերով: Եթե քաղաքացին դատարանի հետ կապված վճռի հետ համաձայն չէ, ապա նա բերում է վերաքննիչ բողոք: Սակայն այստեղ արդեն նախատեսվում է պետտուրք, օրինակ` եթե քաղաքացիական գործերով  աշխատանքի վերականգնման  եւ նման խնդիրներով է, այդ դեպքում պետտուրքը 4000 դրամ է: Եթե հանկարծ գույքային է, արդեն այդ գումարի երկու տոկոսն է պետտուրք մուծում: Եթե առաջին ատյանի վճռին համաձայն չէ, վերաքննիչ բողոք է արդեն բերում, երբ գումարային խնդիրներ են, դրա երեք տոկոսն է վճարում պետտուրք: Նույնը նաեւ վճռաբեկ բողոք բերելու դեպքում է: Իսկ եթե գույքային չէ, բայց համաձայն էլ չէ առաջին ատյանի դատարանի վճռին, ապա վերաքննիչ բողոք բերելու համար երեք տոկոսի չափով է պետտուրք մուծում: Եւ որպես կանոն, եթե ոչ գույքային է, վերաքննիչ բողոք բերելիս պետտուրքը  20.000 դրամ է կազմում: Բոլոր դեպքերում պետտուրք նախատեսվում է քաղաքացիական, տնտեսական, վարչական գործերով, իսկ քրեական գործերով բողոք բերելու համար որեւէ տուրք չի նախատեսվում: Եթե քաղաքացուն ավելի մանրամասն է հետաքրքրում, նա պետք է ավելի կոնկրետ հարցը տա, որ ես կարողանամ հենց դրա մասին խոսել:

իրավապաշտպան Հովիկ Արսենյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նման դատական վճռով, եթե մանավանդ դրամական հայցապահանջ են ներկայացնում, սովորաբար այնքան մեծ գումարային չափ են արձանագրած լինում, որ հայցվոր կողմը ոչնչի առաջ կանգ չի առնում նպատակին հասնելու համար:




Լրահոս