ՆՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ 5,5 ՄԻԼԻՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 5,5 միլիոն, ինչը 0,6 միլիոնով պակաս Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում. հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը նվազում Է երրորդ շաբաթն անընդմեջ:

 

Յոթ օրում քովիդի պատճառով մահացել Է շուրջ 15 հազար մարդ: Այս մակարդակում մահացությունը պահպանվում Է հուլիսի վերջից ի վեր:

Հիվանդացության լուրջ նվազում Է նկատվում Եվրոպայի երկրներում, որտեղ անցյալ ամսին այն ամենաբարձրն էր աշխարհում: Այսպես, Գերմանիայում ցուցանիշները եռակի նվազել են. եթե հուլիսի կեսերին այնտեղ հայտնաբերել են օրական շուրջ 150 հազար ախտահարված, ապա այժմ՝ 50 հազարից պակաս:

Իտալիայում եւ Ֆրանսիայում նվազումը համապատասխանաբար հինգ եւ յոթ անգամ Է՝ օրական մինչեւ 20 հազար հիվանդացած: Բացի դրանից, վարակի տարածման տեմպերը կտրուկ պակասել են Լատինական Ամերիկայի պետություններում: Եթե Մեքսիկայում մեկ ամիս առաջ օրական արձանագրում էին քովիդի ավեքի քան 30 հազար դեպք, ապա վերջին օրերին՝ 15 հազարից պակաս:

Պերուում նվազումը 1,5 անգամ է (մինչեւ 8 հազար ախտահարված 24 ժամում), Կոլումբիայում՝ 3,5 անգամ (մինչեւ հազար): Անցյալ ամսվա վերջից հիվանդացությունը կիսով չափ նվազել է նաեւ Ավստրալիայում: Այժմ այնտեղ օրական հիվանդանում է 20 հազարից փոքր-ինչ ավելի բնակիչ:

Ցուցանիշների կտրուկ աճ է նկատվում Ասիայում: Օրինակ՝ Հարավային Կորեայում հիվանդացությունն ապրիլից ի վեր հասել Է առավելագույին: Երկրում կրկին արաձնագում են 120 հազարից ավելի հիվանդացած: Ճապոնիայում մեծությունները գերազանցել են 240 հազարը, ինչը 2,5 անգամ ավելի է, քան փետրվարյան ալիքի ժամանակ, եւ երկրի համար առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Նաեւ նոր բռնկում են նկատվում Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Ֆիլիպիններում: Աճ է արձանագրվել նաեւ Ռուսաստանում, որտեղ քովիդով հիվանդացությունը մարտի վերջից ի վեր հասել է առավելագույնին:

Վերջին հինգ օրում երկրում հայտնաբերում են օրական 20 հազարից ավելի ախտահարված: Կորոնավիրուսի պատճառով մահացության կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում, որտեղ վերջին օրերին մահանում է ավելի քան 200 մարդ: Սակայն դա տակավին ամենից բարձր է Նահանգներում, որտեղ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 2,2 հազար մահվան դեպք: Բրազիլիայում այդ թիվը կազմել է 1,4 հազար:

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՇՏԱԲ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի եւ տեխնիկայի պակաս չեն ունեցել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետեւ փլատակների տակ մարդիկ կան. մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասաց Փամբուխչյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել է առեւտրի կենտրոնի տարածքում աշխատանքները համակարգող շտաբ, Փամբուխչյանն ընդգծել է, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, սակայն հավելել է, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ: «Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը: Փրկարար ծառայության տնօրենը եւ ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Մինչեւ ուշ գիշեր առողջապահության փոխնախարարը եւ Առողջապահության նախարարությունը դեպքի վայրում են եղել: Այստեղ է եղել նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջեւ դրված խնդիրը»,- ասաց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ պայթյունի հետեւանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում  փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար: Նախարարը նաեւ հավելեց, որ փլատակների տակ մնացած մարդիկ կարող են այդ սյուների հատվածում լինել:

Արմեն Փամբուխչյանն ընդգծեց, որ զոհերի եւ վիրավորների մեջ կան ե՛ւ առեւտրի կենտրոնի աշխատակիցներ, ե՛ւ այցելուներ: Նա դժվարացավ հստակ թվեր ներկայացնել, թե քանիսն են այցելուներ, քանիսը՝ աշխատակիցներ, սակայն նկատեց, որ իրականում մեծ մասն այցելուներ են:

Հարցին, թե ինչն է եղել պայթյունի պատճառը, Փամբուխչյանը պատասխանեց, որ գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները: «Մենք չենք կարող գնահատական տալ, մեր ֆունկցիան հրդեհաշիջումն է եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացնումը, եւ այդ մասով մենք ամբողջությամբ կրում ենք պատասխանատվություն»,- եզրափակեց ԱԻ նախարարը:

 

 

 

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԿԲԱՇԽՎԵՆ

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, դասագրքերը կբաշխվեն մարզի դպրոցներին։  Գործընթացը մեկնարկել է եւ իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։ Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը՝ տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք՝ 7-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարանների համար, եւ լրացուցիչ հայտով 15 անուն՝ 2655 դասագիրք՝ 8-րդ եւ 9-րդ դասարանների համար։ Շախմատի 8450 վարժությունների տետր է ստացվել, ինչպես նաեւ շախմատի 3-րդ դասարանի 2649 գիրք։  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Ըստ այդմ, 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում եւ հաստատվում տնօրենի կողմից:

 

 

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ

ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում շարունակվում են չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներին ծանթանալու նպատակով Վարդենիկ գյուղի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետին ուղեկցել է Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը: Վարդենիկի չորս փողոցների սալիկապատման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Սալիկապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 4 հազար գծամետր՝ 23 հազար քառակուսի մետր  մակերեսով: 2022 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ արդեն շինարարությունն ավարտվել է մոտ 60 տոկոսով: Շինարարական աշխատանքների ավարտ է նախատեսված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

 




Լրահոս