44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևան այսօր՝ օգոտստոսի 31-ին, 5-րդ անգամ դեմառդեմ հանդիպում կունենան։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երկու անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, երկու անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ են հանդիպել։ Այսօրվա՝ թվով արդեն 5-րդ, հանդիպման նաաձեռնողը նորից ԵԽ նախագահն է։
2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, 2020-ի նոյեմբերի 9-ի եռկողմ հայտարարության կետերի իրագործման ու հետագա քայլերին մասին են կողմերը քննարկում ունեցել։ Բացի այդ՝ նրանք 4 կետանոց նոր հայտարարություն են ստորագրել, որը հիմնականում վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային բոլոր տեսակի հանգույցների ապաշրջափակմանն ու գործարկմանը։
2021-ի Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը «պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված կլինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների արագ կարգավորմանը»:
2021-ի դեկտեմբերի 14-ին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպել էին Բրյուսելում ու քննարկել «տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհները»։
2022-ի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի նորից նախաձեռնողը ԵԽ նախագահ Միշելն էր, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիրը:
Վերոնշյալ հանդիպումից ավելի քան մեկ ամիս անց՝ մայիսի 22-ին, դարձյալ Շառլ Միշելի նախաձռնությամբ կողմերը հանդիպել են Բրյուսելում ու որոշել՝ Հայաստան – Ադրբեջան սահմանին նախաձեռնել ու անկցանել սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը։
Այս հանդիման հենց հաջորդ օրը Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը։ Երկրորդը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 30-ին, բայց թե ինչ հարցեր են քննարկել Գրիգորյանն ու նրա ադրբեջանցի գործընկերը թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպման ժամանակ, մանրամասները չեն հաղորդում։
Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են 5-րդ անգամ, ու թեև հայկական կողմը չի հաստատում (չնայած չի էլ հերքում), որ հանդիպման ժամանակ խաղաղության օրակարգի տեքստի համաձայնեցման ու դրա համար աշխատանքային խումբ ձևավորելու հարցն է լինելու, այնուամենայնիվ՝ դա անում է պաշտոնական Բաքուն՝ Ալիևի օգնականի շուրթերով։
Սևակ Վարդումյան