Վեց սովորություն, որոնք արագացնում են նիհարելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաշի կորուստ տեղի չի ունենա մեկ ժամում այն բանից հետո, երբ դադարեք գազավորված ըմպելիք խմել։ Ի վերջո, ժամանակ եւ, հավանաբար, սնվելու մի քանի վատ սովորություններ են պահանջվել, որպեսզի կուտակեք այն քաշն ու ճարպը, որոնցից ուզում եք ազատվել։ Այդպես էլ ձեր օրգանիզմը առողջ վիճակի վերադարձնելու համար ժամանակ կպահանջվի եւ ուտելու ավելի առողջ սովորություններ:

Սննդաբանները Eat This, Not That! պորտալին ասել են, որ վեց սովորությունների մասին, որոնք արագացնում են նիհարելը։

Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մեծ քանակությամբ մուգ, օսլա չպարունակող բանջարեղենի օգտագործումը կապված է որովայնի ներքին օրգանների, ինչպես նաեւ լյարդի ճարպի նվազման հետ: Մուգ տերեւավոր կանաչիները քիչ կալորիաներ եւ վիտամին K, մագնեզիում, ֆոլաթթու, կալցիում, վիտամին C ու հիմնականում չլուծվող բջջանյութ են պարունակում:
Կոֆեինը լավ հայտնի է զգոնությունը, ճանաչողական գործառույթները եւ նյութափոխանակությունը խթանելու հատկություններով, ընդ որում՝ վերջինը կարող է օգնել քաշի կորստին:

Շատ թեյեր պարունակում են կոֆեին, սակայն թեյի տեսակներից մեկը կարող է պարծենալ հատկապես ճարպի հզոր այրիչով՝ էպիգալոկատեխին գալատով: Կանաչ թեյի մեջ առատորեն հայտնաբերված այս կատեխինը օգնում է ավելի շատ կալորիաներ այրել նույնիսկ հանգստի ժամանակ, ինչը հանգեցնում է քաշի կորստի:
Ահա մի խորհուրդ, որը կօգնի ձեզ ճնշել քաղցը եւ միաժամանակ մկաններ աճեցնել՝ երբ ածխաջրեր եք ուտում, սովորություն դարձրեք դրանք համատեղել սպիտակուցի աղբյուրի հետ: Սպիտակուցն ավելի դանդաղ է մարսվում, ուստի ուտելուց հետո դուք ավելի երկար կուշտ կլինեք, ինչը կարող է հանգեցնել կերած կալորիաների ընդհանուր քանակի նվազմանը։ Բացի այդ, սպիտակուցը թույլ չի տալիս ածխաջրերին արագ վերածվել գլյուկոզայի:
Ուտելուց առաջ ջուր խմելը լավ սովորություն է ճարպերի այրումը արագացնելու համար։ Ջուրը շատ անհրաժեշտ է օրգանների նորմալ աշխատանքի համար։ Բացի այդ, լավ խոնավեցումը կօգնի ձեզ ավելի քիչ կալորիաներ օգտագործել:
Ավելի շատ բանջարեղեն եւ քիչ միս ուտելը նիհարելու համար հիանալի սովորություն է: Բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջովին բուսակեր դառնալ: Սովորություն դարձրեք շաբաթական մեկ անգամ առանց մսի ընթրել եւ կենտրոնանալ բուսական սպիտակուցի վրա:




Լրահոս