Լուսանկարն արվել է
Գավառ-Վարդենիս ավտոճանապարհին
Քաղաքացին, կարծես, աստվածաշնչյան խոսքը քարոզելու հետաքրքիր տարբերակ է գտել. այս կերպ նա ցանկանում է հիշեցնել մարդկանց ապաշխարության կարեւորությունը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որ՞ն է վճռաբեկ դատարանի իրավասությունը:
Գեղամ Գալստյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը: Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:
Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետեւանքով:
ՀՀ ընդհանուր իրավասության դատարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքով է վճարվում պակաս վճարված նպաստի վճարումը:
Ռիտա Մինասյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սխալ հաշվարկելու հետեւանքով՝ պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից` սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող եւ վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը: