Իրենք որ բարձր աշխատավարձ են ստանում, լավ կրթություն են ստացե՞լ, հա՞. Նարինե Դիլբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիտում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:

«Կրթությունը մարդուն հնարավորություն է տալիս, որ նա ստիպված չլինի աշխատել 75 հազար դրամով։ Եթե մարդը աշխատում է ամսական 75 հազար դրամով կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ նա պատշաճ կրթություն չի ստացել, ընդ որում՝ խոսքը միայն բարձրագույն կրթության մասին չէ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդծելով, որ կրթությունն անկյունաքարային նշանակություն ունի բոլոր ոլորտներում։

Այս առնչությմաբ  ArmLur.am-ը զրուցել է ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի հետ:

«Այդ ո՞ր իրենք բարձր աշխատավարձ են ստանում, լավ կրթություն են ստացե՞լ, հա՞: Կարծում եմ՝ սա աբսուրդի ժանրից է: Իհարկե, ես հասկանում եմ, որ Հայաստանը աբսուրդի երկիր է, բայց այս մակարդակի՞: Ուսուցչի, դասախոսի, դոցենտի պաշտոնը զբաղեցնելու համար կա հատուկ սահմանված կարգ,  դրույքաչափ, եւ եթե դու դրան չհամապատասխանես, լավ կրթություն, ստաժ, պաշտպանություն չունենաս, քեզ պարզապես աշխատանքի չեն վերցնի: Ամեն աշխատանք, ենթադրում են պարտադիր պայմաններ, վարչապետի պաշտո՞ն չէ, որ սահմանված չէ, թե ինչ կրթություն պետք է ունենա, ինչ գիտական այլ ծառայություններ ունենա»,-նշեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս