ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանցքում Ադրբեջանի շահերի առաջ մղումն էր. որն էր Փաշինյան-Էրդողան հանդիպման ենթատեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե պատմական որակումը տալու լինենք հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-էրդողան հանդիպմանը, ապա այն գուցե պատմական է, բայց մեզ համար պարտության համապատկերում:

Տեսակետը Երևանի պետական համալսարանի Արևալգիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանինն է, որ վստահ է՝ Հայաստանն այսօր թե՛ քաղաքական, թե՛ պատմական, թե՛ դիվանգիտական և թե՛ անգամ հասարակական պառակտվածության առումով բավական թույլ վիճակում է: Հայաստանի քաղաքական ու դինվանգիտական զինանոցը, մեր երկրի ներկա իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ, այսօր դատարկ է, ընդգծում է թուրքագետն ու ցավով արձանագրում՝ ի տարբերություն հայաստանյան կողմի՝ հանդիպման ժամանակ սեղանի շուրջը թուրքական պատվիրակությանը հմուտ ու արհետսավարժ քաղաքագետներն ու դիվանագետներն էին ներկայացնում:

Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերակցվելու պահանջները չեն փոփոխվել, ավելին՝ այսօր դեռ մի բան էլ կարծրացել են դրանք, հիշեցնում է ԵՊՀ դասախոսն ու ավելացնում՝ 1990-ականների պահանջներին պաշտոնական Անկարան նորերն է ավելացրել: Էրդողանը, ասում է, ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ հետքայլ անող գործիչներից չէ, ու եթե նրա դիմաց ոչ պրոֆեսիոնալ դիվանագետներ են, ապա ավելի մեծ ագրասիայով է գործելու: Հետևաբար, բացատրում է, Երևան-Անկարա հավանական երկխոսության օրակարգն էլ պարզ է:

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման առանցքը ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պարզաբանումը կամ հստակեցումն է, այլ, առաջին հերթին, Ադրբեջանի շահերի առաջ մղումն ու դրանց կատարումը: Թուրքագետը նկատել է՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների դեմքի արտահայտություններն ու ժեստերի լեզուն հուշում էր՝ նրանց դիվանագիտական հաղթարշավը շարունակվում է:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս