Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշում է հայտնի Մադրիդյան սկզբունքները եւ նախկին իշխանություններին մեղադրում, թե վերջիններս այդ ամենը որպես բանակցությունների հիմք ընդունելով, ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս: 1990- ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել են կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները: Այս անգամ ներկայացնում ենք հենց Մադրիդյան սկզբունքները:
Այդ առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ներկայացվել են 2007 ի նոյեմբերի 29 -ին Մադրիդում, այստեղից էլ անվանումը` Մադրիդյան սկզբունքներ: Այստեղ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հանրաքվեով որոշելու տարբերակը: Սկզբունքներում նշվում էր նաեւ, որ մինչև հանրաքվեով վերջնական կարգավիճակի որոշումը, այսինքն՝ միջանկյալ փուլում, Ղարաբաղի բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ, օրինակ՝ կընտրեն սեփական իշխանություններին, կունենան սեփական դատարաններն ու կստանան միջազգային ֆինանսական աջակցություն՝ խաղաղ զարգացման համար:
Երրորդ կետը վերաբերում էր Ղարաբաղին հարակից տարածքների մասին էր, նշվում էր, որ հայկական վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բայց ոչ բոլորը միանգամից. Քարվաճառը, մասնավորապես, պետք է մնար անցումային հանձնաժողովի վերահսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում նշվում էր նաև Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի մասին, անդրադառնում էին նաև Ղարաբաղի շրջակա տարածքների ապառազմականացանը, խաղաղապահների տեղակայմանը, փախստականների վերադարձին, տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու խաղաղության ապահովման համար անհրաժեշտ այլ քայլերի:
Սակայն այս սկզբունքները չընդունվեցին, ավելին Արցախը դեմ էր դրանց, իսկ Ադրբեջանի արձագանքից պարզ էր դառնում, որ անկախ կարգավիճակի հարցով հանրաքվեն Բաքուն բացառում է: Այսպիսով, հարցը կրկին մտան փակուղի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.