Հացից, բրնձից եւ մակարոնից մեծ քանակությամբ ռաֆինացված հացահատիկային սննդի օգտագործումը չի մեծացնում սրտանոթային հիվանդությունների վտանգը, կարծում են Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Mayo Clinic Proceedings ամսագրում։
Գիտնականները 17 ուսումնասիրությունների մետաանալիզ են անցկացրել, որոնց մասնակցել է 877 հազար մարդ։ Դրանցում գնահատվել է զտված հացահատիկ պարունակող ապրանքների՝ հացի, փաթիլների, մակարոնի, սպիտակ բրնձի, թխվածքների ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա։
Պարզվել է, որ զտված հացահատիկն ինքնին կապված չէ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ:
Այս աշխատանքը կասկածի տակ է դնում լայնորեն տարածված կարծիքը, որ զտված հացահատիկը վնասակար է: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ զտված հացահատիկների բացասական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ համադրվում են կարմիր մսի, յուղոտ սննդի եւ քաղցր ըմպելիքների հետ, որոնք էլ մեծացնում են սրտի եւ անոթային հիվանդությունների վտանգը։
Չնայած նրան, որ հարկավոր է շարունակել պրոպագանդել ամբողջական հատիկից մթերքի օգտագործումը, դա չի նշանակում պարտադիր պետք է հրաժարվել ռաֆինացված հացահատիկից։
Զտված հացահատիկները ստանում են թեփն ու ծիլերը հեռացնելով։ Այս գործընթացը երկարացնում է հացահատիկների պահպանման ժամկետը, սակայն նվազեցնում է բջջանյութի եւ B խմբի վիտամինների պարունակությունը, հետեւաբար, դրանք հաճախ արհեստականորեն հարստացվում են լրացուցիչ B վիտամիններով եւ երկաթով: