Լուսանկարը՝ համացանցից
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել. Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում ո՞ր ժամանակաշրջաններն են հաշվառված:
Անժելա Դավթյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչեւ 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում եւ մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:
Օրինակ՝
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:
Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետեւյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,
1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,
1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,
1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. եւ 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը:
Մարատ Վարդանյան (22 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա)՝ «Էկոլոգիական տեղեկատվություն» նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձեւով, հետեւյալի մասին.
ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը եւ մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը եւ բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը եւ նրա բաղադրիչները՝ ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, եւ փոխազդեցությունը այս բաղադրիչների միջեւ,
բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը եւ ճառագայթումը, ինչպես նաեւ այն գործունեությունը կամ միջոցները՝ ներառյալ վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները եւ ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, եւ ծախսերի ու արդյունքների վերլուծությունը եւ այլ տնտեսական վերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
գ/ մարդկանց առողջության եւ անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների եւ շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շրջակա միջավայրի նախարարությունը (այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները) թափառող կենդանիների վնասազերծման որեւէ գործառույթ չի իրականացնում։ Երեւանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն է (թեժ գիծ՝ +374 11 514 539)։
Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասխան մարմին։