ԲՈՇԻ ՎՐԱ ՄԱՂ ՉԻ ԳԱԼԻՍ, ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԷԼ` ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես մոտ 10 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց նաեւ Կարեն Կարապետյանը: Ինչպես երեւում է, Գագիկ Բեգլարյանը հեռանալուց հառաջ “նավսել” էր աթոռը, դրա համար էլ Կարապետյանը երկար չպաշտոնավարեց: 

Իսկ եթե ավելի լուրջ փորձենք նայել իրադարձսւթյուններին, ապա պետք է փաստել, որ այլեւս պաշտոն ունենալը Հայաստանում մնալու երաշխիք չէ: Մարդը, որը մի ողջ հանրապետության մայրաքաղաքի փաստացի տերն էր, “թքեց” այդ պաշտոնի վրա ու հեռացավ` նշանակվելով “Գազպրոմ”-ի վարչրության պետ Ալեքսեյ Միլլերի տեղակալ: Նա Ռուսաստանը գերադասեց հայրենիքից: Իսկ ավելի ճիշտ` Կարեն Կարապետյանն էլ արտագաղթեց երկրից: 
Բայց տեղի ունեցածը կարծում ենք` անլրջության յուրահատուկ դրսեւորում է Հայաստանի ու Հայաստանի իշխանության նկատմամբ: Ստացվում է, որ Ռուսաստանից ստացված ցանկացած առաջարկ ավելի կարեւոր դեր ունի հայրենի պաշտոնյաների կյանքում, քան Հայաստանի ղեկավարության հետ շփումն ու աշխատանքը: Եւ այդ իրավիճակում պաշտոնյաները կարճատեւ օգտագործման գործիչքների են նմանվում: 
Հետաքրքիր է պատկերացնել նաեւ, թե ինչ է կատարվում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում: Մարդիկ հազիվ հազ սկսել էին հարմարվել նոր քաղաքապետի քմահաճույքներին, “ծանոթ-բարեկամ” էին մեջ գցել, որ մնային իրենց պաշտոններում եւ ահա… նորից քաղաքապետը հեռացավ…  
Մի խոսքով, Հայաստանում պաշտոնական անլրջություն է: Մարդիկ պաշտոնը օգտագործում են կարճատեւ “պրինցիպների” համար: Հետո` ներողություն խնդրում ՀՀ քաղաքացիներից: Կարծում ենք, որ այս դեպքում երեւանցիները հաստատ ներողությունը չեն ընդունելու: Որովհետեւ քիչ է, որ կտրեց երեւանցիների հացը, համ էլ` կեսից արտագաղթեց: Արդեն հասկանալի է, թե ինչքանով էր անկեղծ իր հայտարարություններում Կարապետյանը եւ ինչքանով էր սիրում իր երկիրը: Նա իսկապես “Հայաստանը դու ես”-ի կարգավիճակով էր ապրում:




Լրահոս