«Պատերազմի ժամանակ մոտ 2000 հա անտառ է այրվել, այդ ժամանակ ադրբեջանցի «էկոլոգներն» ո՞ւր էին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև ադրբեջանիցի, այսպես ասած, բնապահպաններն անգամ իրենց իսկ անհայտ բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում ու այդ պատվրվակով արդեն 4-րդ օրը փակ պահում Արցախը Հայաստանի կապող հաղորդակցային միակ միջոցը՝ «Բերձորի միջանցքը», հայ բնապահպաններն ահազանգում են Ադրբեջանի կողմից տարածաշրջանին հասցվող այն ահռելի էկոլոգիական վնասների մասին, որ, իսկապես, աղետելի չափերի են հասնում: Խոսքը, մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված ֆոսֆորային զենքի մասին է, որոնք նաև բնությանն են մեծ վնաս հասցրել, անտառային հրդեհների պատճառ դարձել:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ունեցած տվյալներով՝ 2020-ի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մոտ 2000 հազար հեկտար անտառ է հրդեհվել: Եվ, փաստորեն, մարդիկ, բացի սեփական կյանքը փրկելու մասին մտածելն ու կռիվ տալը նաև բնության, մասնավորապես անտառը փրկելու մասին են մտածել:
«Դեռ չեմ խոսում կենդանական աշխարհին հասցված վնասի մասին, ինչի կրված վնասներն առ այս պահը հաշվարկված չեն: Եվ եթե ադրբեջանցիներն այսօր խոսում են բնապահպանական աղետից, ապա լավ կլիներ, որ նույնպիսի մտահոգությամբ խոսեին նաև ֆոսֆորի մահաբերության ու բնությանը վնաս հասցնելու մասին»,- նշում է Դուրգարյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս