Արդեն վեցերորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը փակ է: Բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից այն փակելուց հետո ամենաքննարկվող հարցը ռուս խաղաղապահների պահվածքն է եւ բարձրաձայնվում է, թե արդյոք խաղաղապահներն իրավունք ունեին կամ կարող էին ուժ կիրառել ճանապարհը բացելու համար։
Նկատենք՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո են ռուս խաղաղապահները հաստատվել այդ տարածքում, սակայն այս տարիների ընթացքում այդպես էլ ռուս խաղաղապահների կարգավիճակը, գործունեության շրջանակները չսահմանվեցին:
Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) դեռ 2021 թվականին էր անդրադարձել ռուս խաղաղապահների մանդատի հաստատման խնդրին։ Նրանք հարց էին բարձրաձայնել, թե օրինակ ինչպես կարձագանքեն առաջնագծում իրավիճակի սրմանը: Եվ Միջազգային ճգնաժամային խումբը բարձրացրել էր ռուս խաղաղապահների առավել հստակ մանդատի հաստատման հարցը։
Արդեն այս տարվա օգոստոսին պարզ դարձավ, որ Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել մանդատը, իսկ Ռուսատանն ու Հայաստանը ստորագրել են այն։ Վերջին օրերին արդեն ՔՊ-ական պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին` ակնկալելով, որ ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով։
ArmLur.am-ի հետ զրույցում եւս ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել էր, թե հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.