ԵՄ-ի կողմից ևս մեկ առաքելություն կգա Հայաստան. ԵԽ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևի հետ:

-Պարո՛ն Կովաչեւ, դեկտեմբերի 1-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Նախ, ի՞նչ եք մտածում ստեղծված իրավիճակի մասին:

– Շատ ծայրահեղ իրավիճակ է, քանի որ հիմա, ինչպես հասկացա 9 օր է արդեն, որ Լեռնային Ղարաբաղի հայերն արգելափակված են և չեն կարողանում դուրս գալ։ Ընդ որում, փաստորեն այդ Լաչինի միջանցքը երաշխավորվել է դեռ 2020 թվականի հրադադարի պայմանագրով, իսկ բնապահպան ակտիվիստների պատրվակը` ոչ։ Ինձ շատ է մտահոգում իրավիճակը, քանի որ ես ամեն օր ուշադիր հետևում եմ, թե ինչ է կատարվում: Եվ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող այն մարդկանց, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, չեն կարող տեղափոխել Հայաստան, ինչը շատ ցավալի է։

-Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Ադրբեջանին:

– Մենք կարող ենք միայն բանակցությունների կոչ անել եւ այսօր Խորհուրդը որոշեց, որ մոնիթորինգային առաքելության ավարտից հետո այն կփոխարինվի: Այսինքն, Եվրոպական Միության կողմից այլ առաքելություն: Դա կլինի հատուկ առաքելություն՝ Եվրոպական Միության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանը համապատասխան: Ես շատ մեծ հույսեր ունեմ այս առնչությամբ: Կարծում եմ՝ Ադրբեջանը եւս ցանկանումէ որքան հնարավոր է արագ լուծում գտնել եւ ավելի չվատացնել այնտեղ հումանիտար իրավիճակը, դրան ձգտույմ են նաեւ Բրյուսելում: Նրանք ձգտում են ադրբեջանական կողմին ապացուցել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումն այժմ անչափ կարեւոր է:

Սակայն ինչո՞ւ է միջազգային հանրությունը պասիվ եւ ամեն դեպքում Ադրբեջանին կանգնեցնել չի հաջողվում:

– Այս հարցն արդեն ակտուալ է մի քանի տարի: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով վեճերի լուծման հարցում մենք չունենք շատ առաջընթաց: Միջազգային հանրությունը, ցավոք, ունի սահմանափակ հնարավորություններ խառնվելու այդ հարցին: Եվրամիությունը ռազմական ուժեր չունի այնտեղ գնալու համար: Պատասխանատվություն ունեն ռուները, խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, սակայն չեն իրականացնում իրենց պարտավորությունները: Խաղաղապահներն այնտեղ չեն իրականացնում այն պարտավորությունները, որոնք ունեն: ԵՄ-ն նման առաքելություն չունի, սակայն ցանկանում է ունենալ իր մշտական ներկայացուցիչը Հայաստանում:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը փակել ճանապարհը, ի՞նչ են ցանկանում:

– Շատ դժվար է կանխատեսել, թե նրանք ինչ են մտածում կամ ցանկանում: Կհիշեք, որ անցյալ ձմռանը նաեւ գազատարի պայթյուն եղավ եւ այն ժամանակ եւս անհասկանալի էր, թե նրանք ինչ են ցանկանում, իսկ հիմա էլ Լաչինի միջանցքի շրջափակումն է: Առաջին տարբերակն այն է, որ ամեն կերպ ցանկանում են բարդացնել Ղարաբաղի հայերի կյանքը եւ որ նրանք հետ կանգնեց Ղարաբաղից: Սակայն այս ամենը հակադրվում են այն եռակողմ պայմանավորվածություններին, որոնք առկա են: Ռուսական կողմը եւս այս եռակողմ պայմանավորվածության կողմ են եւ պետք է անվտանգության երաշխավոր լինեն:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս