ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում

 

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշեր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։

ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի այրված կացարանից:

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Գործատուն վերջնահաշվարկիս գումարը պակաս է հաշվարկել, պահումներ է արել. ի՞նչ անեմ եւ ո՞ւմ դիմեմ:

Աննա Կարապետյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում ազատման օրը կամ ոչ ուշ, քան աշխատողի՝ նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, գործատուն պետք է կատարի վերջնահաշվարկ եւ այն վճարի աշխատողին։

Վերջնահաշվարկի մեջ են ներառվում աշխատանքի ազատման օրվա դրությամբ աշխատած եւ չվարձատրված օրերի համար աշխատավարձի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարումները, աշխատավարձին հավասարեցված այլ բոլոր վճարումները։ Հաշվի առնելով, որ վերջնահաշվարկի գումարը եւս աշխատողի համար հանդիսանում է եկամուտ, այդ գումարից ենթակա են հարկերի վճարումներ, որոնք հենց այն պահումներն են, որոնք կատարվում են գործատուի կողմից։

Իսկ եթե կարծում եք, որ հաշվարկները գործատուի կողմից սխալ են կատարվել կամ պահումները ավել են եղել, ապա կարող եք այդ մասին դիմում ներկայացնել գործատուին՝ խնդրելով ներկայացնել այն հաշվարկը, որը կատարել է պահումները կատարելուց եւ վերջնահաշվարկը կազմելուց։ Գործատուից ստանալով հաշվարկը՝ կարող եք ինքներդ կատարել համապատասխան հաշվարկը կամ էլ դիմել ցանկացած հաշվապահի՝ պարզելու կատարված հաշվարկների ճշգրտությունը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե պարզեք, որ հաշվարկը սխալ է կատարված, եւ Ձեզ պակաս են վճարել վերջնահաշվարկը, ապա կարող եք դիմել գործատուին՝ պահանջելով վճարել պակաս վճարված վերջնահաշվարկը։ Եթե գործատուն հրաժարվի վճարել կամ ցուցաբերի անգործություն, ապա պետք է դիմեք դատարան՝ վերջնահաշվարկի պակաս վճարված գումարը գանձելու պահանջով։ Կարող եք պահանջել նաեւ, որ գործատուից գանձվեն տույժի գումարները, որը կազմում է յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.15%-ը։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ապահովագրական ընկերությունը, առանց իմ համաձայնության, police.am-ից ներբեռնել է իմ խախտումների տեսագրությունները. արդյոք խախտվե՞լ է իմ իրավունքը:

Սուրեն Ռուստամյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքելիս Դուք նրանց հայտնել եք Ձեր մեքենայի պետհամարանիշները եւ տեխնիկական անձնագրի սերիան, որպեսզի նա կարողանա կնքել Ձեզ հետ ապահովագրական պայմանագիր։ Այսինքն՝ անձնական տվյալները Դուք ապահովագրական ընկերությանը տրամադրել եք հատուկ նպատակի համար՝ միայն Ձեզ հետ ապահովագրական պայմանագիր կնքելու համար, այլ ոչ թե որեւէ այլ նպատակների համար։ Եվ ապահովագրական ընկերության կողմից առանց Ձեր թույլտվության Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներն այլ նպատակով օգտագործելը, նոր անձնական տվյալներ հավաքելը, մշակելը եւ տարածելը համարվում է ապօրինի եւ խախտում է Ձեր իրավունքները։

Ըստ այդմ, Դուք նախեւառաջ կարող եք դատարանում ներկայացնել առարկություններ, որպեսզի այդ տեսանյութերը որպես ապացույց չօգտագործվեն դատարանում, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ։ Կարող եք նաեւ ապօրինի անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ դիմում-բողոք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ ապահովագրական ընկերության դեմ եւ նրան ենթարկել վարչական պատասխանատվության։ Ավելին՝ կարող եք համապատասխան հաղորդում ներկայացնել ոստիկանություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ, քանի որ ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգի եւ հիմքերի անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը եւ օգտագործումը համարվում է հանցավոր արարք։

Հարկ է նկատել, որ Ձեր վերաբերյալ առանց համաձայնության նման կերպ անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերվող տվյալները հավաքագրելը հանդիսանում է խախտում, որի համար սահմանված պատասխանատվության չափը կազմում է 200.000-500.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն՝ մեկից երկու ամիս կալանք։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւ ՀՀ ոստիկանությունը պարտավոր են Ձեր դիմում-բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ, քննել բոլոր հանգամանքները, լսել նաեւ ապահովագրական ընկերությանը, որից հետո իրավախախտման կամ հանցակազմի հատկանիշներ պարզելու պարագայում՝ համապատասխան անձանց ենթարկել պատասխանատվության։

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչ համապատասխան դիմում-բողոքներ ուղարկելն անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ապահովագրական պայմանագրում նշված են անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ որեւէ պայմաններ կամ կարգավորումներ, եւ եթե այո, ապա ինչպիսի։

 




Լրահոս