ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ՌՈՋԵՐ ՍՄԻԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորյան ինստիտուտի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական կազմը եւ ողջ անձնակազմը սրտի խորը կսկիծով հայտնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 28-ին Վիրջինյա նահանգի Ուլիյամսբուրգ քաղաքում 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ (2004-2022), Զորյան ինստիտուտի ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի երկարամյա տնօրեն, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը։

 

Պրոֆեսոր Սմիթի գրչին են պատկանում ցեղասպանության էությունը, լեզուն, ժխտումը բացահայտող բազմաթիվ հոդվածներ։ Ռոջեր Սմիթը եղել է նաեւ Զորյան ինստիտուտի՝ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» գիտական ամսագրի (որն հետագայում վերանվանվեց «Ցեղասպանագիտության միջազգային ամսագիր») ստեղծման եւ վերահսկման ակունքներում եւ երկար ժամանակ հանդիսացել դրա հիմնադիր համախմբագիր։

Որպես Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար՝ Ռոջեր Սմիթը կարեւոր դերակատարություն է ունեցել ծրագրի զարգացման եւ հաջողության գործում։ Պրոֆեսոր Սմիթի անձնվեր գործունեությունը ծրագրի կայացման հարցում ակնհայտ էր, նա տարեցտարի արդարացիորեն արժանանում էր նորահայտ գիտնականների սիրուն եւ համակրանքին, դառնում շատ շրջանավարտների եւ եիտասարդ գիտնականների խորհրդատուն եւ ընկերը ողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ շատուշատ հայաստանցի ուսանողների։

2008 թվականին պրոֆեսոր Սմիթը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ներդրման համար»։ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւն է, որը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար: Պրոֆեսոր Սմիթին շնորհվել է նաեւ Սենտ-Էնդրյուս համալսարանի գրականության դոկտորի կոչում 2018 թվականին Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի կողմից՝ ի նշան Ցեղասպանության ուսումնասիրության եւ քաղաքական տեսության մեջ ունեցած իր ավանդի:

Ռոջեր Սմիթը եղել է ականավոր գիտնական, ցեղապանագիտության ռահվիրա, Ցեղասպանության ժխտողականության ուսունմասիրության առաջամարտիկ, հայ ազգի մեծ բարեկամ։ Պրոֆեսոր Սմիթը եղել է Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի կառավարման ֆակուլտետի պատվավոր պերֆեսոր, ուր դասավանդել է քաղաքական տեսություն եւ համեմատական ցեղասպանգիտություն առարկաները։ Ռոջեր Սմիթը եղել է  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հիմնադիր անդամը, 1997-1999 թվականներին հանդիսացել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը։

Ռոջեր Սմիթը մշտապես պայքարել է արդարության, ճշմարիտ խոսքի եւ մարդու իրավունքների գերակայության համար, եղել է լավ բարեկամ եւ անաչառ խորհրդատու գործընկերների եւ անսպառ ներշնչանքի աղբյուր իր ուսանողների համար։ Զորյան ինստիտուտի ողջ անձնակազմը հավատում է, որ Ռոջեր Սմիթը շարունակելու է ապրել իր ընտանիքի, ընկերների, ուսանողների, իրեն ճանաչող եւ անգամ չճանաչող, բայց իր գրչին ծանոթ մարդկանց հուշերում։ Գիտնական եւ ցեղասպանագետ Ռոջեր Սմիթը դեռ շատ սերունդներ է կրթելու իր հոդվածներով եւ աշխատություններով։ Ռոջեր Սմիթի հիշատակի արարողությունը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։ Սմիթների ընտանիքը խնդրել է բոլորին, Ռոջեր Սմիթի հիշատակին ծաղիկներ խոնարհելու փոխարեն, նախատեսված գումարը նվիրաբերել Զորյան ինստիտուտին։

 

 

 

Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻ ԹՈՌԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Սեդրակ Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանը, ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Աննային։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշ եւ Տիգրան Ասատրյանների ինստագրամյան էջերից։

 

 

Եղբայրների միկրոբլոգների «Սթորի» բաժնում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է Արամն անակնկալ մատուցում սիրելիին՝ Աննային։ Վերջինս ընդունում է մատանին։

Հավաքվածները կիսում են սիրահարների ուրախությունը։

«Ես ասացի այո, ընդմիշտ», – մատանիով լուսանկարը մակագրել է Աննա Նիկողոսյանը։

 

 

 

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

Երեկ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նշում է ամուսնութան 11-րդ տարեդարձը: Դերասանուհին օրվա առթիվ հրապարակել է ամուսնու հետ ջերմ լուսանկար եւ շնորհավորել: Անահիտը նաեւ կիսվել է 11 համատեղ տարիների իրենց համատեղ ձեռքբերումներով՝ չորս երեխա, մեկ թոռնիկ: «Վատ չէ, չէ՞, ասենք շնորհավոր»,-գրել է նա:

 

 

 

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները եւ ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:

Հայաստանի կինոգործիչների միությունը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակում փետրվարի 3-ին կայացել է նաեւ ռեժիսոր, միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» կինոնկարի պրեմիերան:

«Sudestival-ն անցկացվում է իտալական Բարի քաղաքում, որը հայտնի է իր կազմակերպված հայ համայնքով, Հայաստանի հետ բազմաթիվ ծրագրերի փոխգործակցությամբ, ինչպես նաեւ մեր ժողովրդի մեծ անհատի՝ ֆուտուրիստ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան, ժամանակին Իտալիայի կողմից Նոբելյան մրցանակի ներկայացված, իր կյանքի մի մասը Իտալիայում եւ մասնավորապես Բարիում անցկացրած եւ Բարիում իր վախճանը գտած  Հրանտ Նազարյանցի հիմնադրամի եւ նրա նվիրյալ ղեկավար Կառլո Կոպպոլայի գործունեությամբ՝ ի շահ Հայաստանի եւ հայ մշակույթի տարածման: Հայ կինոյի օրերին անդրադարձել է նաեւ մեդիան»,- տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միությունը:




Լրահոս