ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայ մրցավարները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Լառնակայում, կսպասարկեն Կիպրոսի առաջնության մի քանի հանդիպումներ։ Կիպրոսի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ փետրվարի 10-ին կայանալիք տղամարդկանց «ԱԼՍ Օմոնիա»-«Օմոնիա Արադիպու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, նրան կօգնեն Ատոմ Սեւգուլյանն ու Արթուր Գդլյանը։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մեր ընտանիքն այգում բանջարեղեն է աճեցնում ու վաճառում, բայց չենք ուզում խնդիրներ ունենալ Հարկային ծառայության հետ. ի՞նչ է պետք անել:

Լիլիթ Ղազարյան (47 տարեկան)

 

 ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով, նախ, անհրաժեշտ է գրանց­վել՝ որպես անհատ ձեռնարկատեր, կամ հիմնադրել նոր ընկերություն։ Որպես Ա/Ձ հաշվառվելուց կամ ՍՊԸ գրանցելուց հետո անհրաժեշտ է Հարկային ծառայությունում գրանցվել որպես միկրոձեռնարկություն, որի դեպքում Ձեր բիզնեսը պետության կողմից չի հարկվի։ Դրա համար անհրաժեշտ է Ա/Ձ հաշվառվելուց հետո 20-օրյա ժամկետում էլեկտրոնային կարգով միկրոձեռնարկության վերաբերյալ հայտ ներկայացնել Հարկային ծառայություն։ Հարկային հաշվետվու­թյուններ ուղարկելու համար պետք է պարտադիր ունենաք նույնականացման քարտ, քանի որ առանց նույնականացման քարտի չեք կարողանա էլեկտրոնային կարգով ներկայացնել հաշվետվություն։

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով, իսկ արական սեռի ներկա­յացուցիչների դեպքում՝ նաեւ զինվորական գրքույկով ներկայանալ անձնագրային բաժին, վճարել 3300 ՀՀ դրամ։ Նույնականացման քարտը հարկային հաշվետվությունների նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարային տերմինալի, սեղմել e-keng պատուհանի վրա, լրացնել անհրաժեշտ դաշտերը, կատարել վճարումը։ Հետագայում էլ հարկային հաշվետվություններ ուղարկելու նպատակով Ձեր նույնականացման քարտով բոլոր հաշվետվությունները կներկայացնի հաշվապահը՝ համապատասխան սարքով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միկրոձեռնարկության հարկային ռեժիմով աշխատելու դեպքում անհրաժեշտ է իմանալ, որ Ձեր բիզնեսի ընդհանուր տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 միլիոն դրամը։ Եթե գերազանցի, ապա Դուք այլեւս չեք կարողանա գործունեություն ծավալել միկրոձեռնարկության հարկային ռեժիմի ներքո:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ գնել ավտոմեքենա, սակայն չգիտեմ, թե ինչից պետք է սկսել, ուր պետք է գնալ, եւ ինչպես պետք է կնքել առուվաճառքի պայմանագիրը:

 Աննա Շահբազյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր կարող եք կնքել երկու տարբերակով՝ նոտարական կարգով կամ առանց նոտարական վավերացման անմիջապես Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնում։ Նոտարական կարգով առուվաճառքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է, որ այն կնքելու ժամանակ ներկա լինեն ավտոմեքենայի սեփականատերը եւ այն գնել ցանկացող անձը՝ գնորդը։ Երկուսի դեպքում էլ կարող են պայմանագիրը ստորագրել նրանց ներկայացուցիչները, որոնք պետք է ներկայացնեն համապատասխան լիազորություններ պարունակող լիազորագիր՝ կրկին նոտարական կարգով վավերացված։ Նոտարին պետք է ներկայացնել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի վկայականը, տեխնիկական անձնագիրը, վաճառողի եւ գնորդի անձնագրերը, տեղեկանք ՃՈ հաշվառման-քննական բաժնի կողմից այն մասին, որ ավտոմեքենան կալանքի տակ չէ, գրավադրված չէ եւ ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։ Տեղեկանքը կարող եք վերցնել ՃՈ հաշվառման-քննական բաժիններից, որտեղ Ձեզ կտրամադրեն դիմումի ձեւը, որը պետք է լրացնեք: Պետք է վճարեք պետական տուրքը, որից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կտրամադրվի համապատասխան տեղեկանքը։

Ճանապարհային ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոտարական կարգով պայմանագիր կնքելուց հետո Դուք՝ որպես գնորդ, կարող եք ավտոմեքենան տանել ՃՈ հաշվառման-քննական բաժին, որտեղ պետք է ավտոմեքենան անցնի ստուգման կետը (ստուգում են ավտոմեքենայի նույնացման համարը), որից հետո կտրամադրեն ստուգման թերթիկ (այն ուժի մեջ կլինի 24 ժամ): Այնուհետեւ պետք է ներկայացնեք ավտոմեքենայի պետհամարանիշները, վճարեք գույքահարկը եւ ներկայացնեք գույքահարկի զրոյական տեղեկանքը, ավտոմեքենայի հաշվառման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե ցանկանում եք հատուկ պետհամարանիշ գնել, ապա նաեւ համապատասխան լրացուցիչ վճար կատարելը հավաստող անդորրագիրը, Ձեր անձնագիրը:

 

 




Լրահոս