ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Կնկարահանվի կենսագրական ֆիլմ Շառլ Ազնավուրի մասին, որը վերնագրված է «Միսյե Ազնավուր». կնկարահանեն պոետ-ռեժիսոր Մեհդի Իդիրը եւ Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերներն են Kallouche Cinema եւ Mandarin & Compagnie ընկերությունները։ Թահար Ռահիմը, որը «Մարգարեն» եւ «Մավրիտանացին» ֆիլմերում գլխավոր դերերի համար ստացել է BAFTA եւ «Ոսկե գլոբուս» անվանակարգեր, կմարմնավորի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ուզում եմ՝ ծառայող եղբայրս ներկա լինի հարսանիքիս: Ո՞ւմ պետք է դիմել:

Մելանյա Կարապետյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկ է արձանագրել, որ յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի ներկա գտնվելու իր ընտանիքի անդամների հետ կապված այնպիսի կարեւոր իրադարձություններին, ինչպիսին է, օրինակ, հարսանիքը։ Անհրաժեշտ է հարսանիքից առնվազն մեկ ամիս առաջ ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղից Ձեր եղբայրը զորակոչվել է Զինված ուժեր։ Ներկայանալով զինվորական կոմիսարիատ՝ Դուք պետք է ներկայացնեք դիմում եւ, դիմումին կից, անհրաժեշտ այն փաստաթղթերը, որոնք հավաստում են, որ զինծառայողը համարվում է Ձեր ընտանիքի անդամը, եւ Դուք ամուսնանում եք կոնկրետ ամսաթվի։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը զինկոմիսարիատ ներկայացնելուց հետո համապատասխան հաղորդագրություն կուղարկվի այն զորամաս, որտեղ ծառայում է Ձեր եղբայրը, որից հետո Ձեր հարսանեկան արարողության ամսաթվին կտրամադրեն լրացուցիչ արձակուրդ՝ 3-5 օր ժամկետով։ Ընդ որում, զինծառայողին արձակուրդը կտրամադրեն Ձեր հասանիքին նախորդող օրը, որ նա կարողանա հասցնել նախապատրաստվել հարսանեկան արարողությանը։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հարեւանս հարբեցող է եւ պարբերաբար ծեծի է ենթարկում իր անչափահաս երեխային, հաճախ նրան տանը մենակ է թողնում, չի խնամում. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Լուսինե Ումուտյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է երեխաների իրավունքների ցանկացած խախտման դեպքում այդ մասին անմիջապես ահազանգել նաեւ համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողով՝ պահանջելով իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ բացառելու համար նմանատիպ վերաբերմունքը երեխաների նկատմամբ։ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների ղեկավարները ի պաշտոնե համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարներն են։

Ավելին, յուրաքանչյուր համայնք եւ վարչական շրջան ունի իր կազմում ստեղծված խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողով, որը օրենքով լիազորված է իրականացնել երեխաների պաշտպանություն։ Մանսավորապես, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները իրականացնում են երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը ծնողական իրավունքները սահմանափակելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաեւ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում։ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները կատարում են նաեւ համայնքում երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանության վիճակի մշտադիտարկում եւ համայնքում բնակվող այնպիսի ընտանիքների հայտնաբերում, որոնցում առկա է երեխայի իրավունքների կամ շահերի խախտման վտանգ։

ՀՀ ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է արձանագրել, որ, ի պաշտպանություն երեխաների իրավունքների, ՀՀ-ում ընդունվել են մի շարք իրավական նորմեր, որոնցով սահմանված են հստակ կարգավորումներ։ Մասնավորապես, նման իրավիճակում առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով, քանի որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելը, ծնողական պարտականությունները դիտավորյալ չկատարելը իրենց մեջ պարունակում են հանրորեն վտանգավոր արարքներ, որոնց համար սահմանված է թե՛ քրեական եւ թե՛ վարչական պատասխանատվություն։

 




Լրահոս