Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶԵՆՔ ԿՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սահմանելու է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների մասին ցանկը: Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության  աշխատակիցների կողմից:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խանգարող հանգամանքներն են՝

  1. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
  2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (FOO-FO9)։
  3. Հոգեկան խանգարումներ եւ վարքի խանգարումներ՝ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ (F10-F19)։
  4. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ (F20-F29)։
  5. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)։
  6. Նեւրոտիկ, սթրեսով պայմանավորված եւ սոմատոֆորմ խանգարումներ (նյարդային եւ մարմնաձեւային խանգարումներ` կապված գերհույզի հետ) (F40-F48)։
  7. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ (F50-F59)։
  8. Անձի եւ վարքի խանգարումներ` հասուն տարիքում (F60-F69)։
  9. Մտավոր հետամնացություն (F70-F79)։
  10. Հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89)։
  11. Սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ (F90-F98):
  12. Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ
  13. Էպիլեպսիա (G40, G41)։
  14. Գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով (G46, I60-I69)։
  15. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) եւ ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետեւանքներ, գլխուղեղի եւ ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր եւ քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ (G09)։
  16. Գլխուղեղի եւ ողնուղեղի վնասվածքների հետեւանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված եւ չափավոր խանգարմամբ (T90.0-T90.3,T90.5-T90.9, T91.3)։
  17. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (Q00-Q07)։
  18. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G70-G73)։
  19. Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն եւ այլ բնույթի հիվանդություններ (Հանտինգտոնի հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, սիրինգոմիելիա եւ այլն) (G10-G14, G20-G26, G30-G32, G35-G37, G43.1,G43.8, G44.0, G45, G46, G91, G92, G94, G95.0)։
  20. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, դրանց հետեւանքներ, նաեւ պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետեւանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G50-G64)։
  21. Քնի խանգարումներ (G47):

3.ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվանդության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով (H81)։
  2. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):
  3. Աչքի եւ նրա հավելումների հիվանդություններ
  4. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով (H59, H53.2)։
  5. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի եւ աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով (H10 – H22)։
  6. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն (H 52.5)։
  7. Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում (H27.0)։
  8. Գլաուկոմա (H50-H52)։
  9. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում

(H 53.0 – H 53.5)։

  1. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում (H 58.0, H 58.1, H 58.8)։
  2. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ եւ այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 եւ ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3-ից ցածր (H 53 – H 54 ,Q 11)։
  3. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռատեսություն որեւէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի (H52.0, H 52.1):
  4. Վիրաբուժական հիվանդություններ
  5. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող (L90.8, L91.0, Q82.8, R20.0, R22.2)։
  6. Ողնաշարի եւ կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետեւանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ (M18.2, M20, M21.5, M24.5, M25.8, M43.2, M45, M50, M92.2, M95.3, Q6, E643)։
  7. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ (S62.7, S63.2, S64.2, S66.7, S68.4, S68.8, S69.7)։
  8. Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետեւանքներ եւ քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ (Z89, Q65, Q66)։
  9. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում (Q68.1, Q70.0, Q71.0, Q71.2, Q78.0, R26.1, S14.3, S42.3, S44, S44.2, S44.7, S48, S76.7):
  10. Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ
  11. Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ (Z73)։
  12. Այլ խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք (Z 72.8):

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է  Մովսես  Սարգսի Եսայանի դատավարությունը։

 

Բերդ խոշորացված համայնքի Նավուր բնակավայրի բնակիչ, նախկինում դատված, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, 1975 թվականին ծնված Մովսես Եսայանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչեւ 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ»  ՊՈԱԿ  «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տարածքից ապօրինի հատել է 74 հատ տարբեր տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 6 միլիոն 96 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։ Մ. Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել բենզասղոցը, որով կատարվել են ապօրինի  ծառահատումները։ 2018 թվականի հոկտեմբերից մինչ 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 7 ամիս Մովսես Եսայանը ոչնչացրել  է մի անտառակ՝ 74  հատ ծառ, սակայն  Արծվաբերդի անտառտնտեսության անտառապահները, անտառապետերը,  անտառտնտեսության տնօրենը չե՞ն տեսել այդ ապօրինի հատումները, այդ հատումներից ստացված փայտանյութի  տեղափոխել-իրացնելը։

Մեկ հոգին չէր կարող 74 հատ ծառ հատել, հատված ծառերը  կտրտել, փայտանյութը բարձել, տեղափոխել։

Կարելի է ասել, որ սույն  քրեական գործով նախաքննությունը թերի է կատարվել, առանց անտառապահների, անտառապետերի գիտության, համաձայնության մի  մարդը չէր կարող 7 ամիս շարունակ ապօրինի անտառհատումներ կատարել, հատված փայտանյութն իրացնել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Ապրիլի 10-ին Բերդ քաղաքում ցերեկով թափառող, անտեր շունը հարձակվել է մի կնոջ վրա, կծել նրան։ Կնոջը տեղափոխել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, այնտեղ բժշկական օգնություն ցուցաբերել, շների կատաղություն հիվանդության դեմ սրսկել։ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ այդ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նախկինում թափառող, անտեր շների կողմից մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա հարձակումների դեպքեր են   եղել Տավուշի մարզի Դիլիջան, Իջեւան քաղաքներում, մարզի այլ բնակավայրերում։ Մարզում, ինչպես ամբողջ Հայաստանում, չլուծված  է  թափառող, անտեր շների  վնասազերծման հարցը։

Նախկին տարիներին այդ հարցը լուծվում էր որսորդական միությունների անդամների կողմից  անտեր, թափառող շներին գիշերային ժամերին հրազենով ոչնչացնելու  միջոցով։ Այդ նպատակով համայնքների բյուջեներից  գումարներ էին հատկացվում, համայնքապետարանները բնակչությանը նախապես զգուշացնում էին նախատեսված  գործողության մասին՝ խնդրելով չանհանգստանալ գիշերը հնչող կրակոցներից։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի համայնքներում այլեւս թափառող, անտեր շներին հրազենով  չեն ոչնչացնում։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ երկու տարի առաջ շների գծով մասնագիտացված մի կազմակերպության Բերդի  համայնքապետարանը ֆինանսավորել է, այդ կազմակերպությունը Բերդ համայնքում  թափառող, անտեր 100 շուն է ստերջացրել։ Աստղիկ Հակոբյանն ասաց, որ  շների գծով մասնագիտացված կազմակերպությունները սահմանամերձ  Բերդ համայնքում  թափառող, անտեր շներին ստերջացնելու համար մեկ շան հաշվող 50 հազար դրամ են պահանջում, քանզի Բերդը հեռավոր  բնակավայր է, աշխատանքների գնի  մեջ մտնում են  կազմակերպության աշխատողների տրանսպորտի, օրապահիկի եւ այլ ծախսեր։ Բերդի  համայնքապետարանը  գումարներ չունի յուրաքանչյուր շան հաշվով 50 հազար դրամ վճարելու համար։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս