Այս տարի մթերող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի պահանջարկը եղել է 68.7 հազար տոննա, որից 57.7 հազար տոննան՝ լոլիկ, իսկ խաղողի պահանջարկը եղել է 140 հազար տոննա, ինչը գերազանցում էր վերջին 2 տարիների միջինը,-այսօր ասուլիսում ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ փաստացի մթերվել է 42 հազար 594 տոննա լոլիկ՝ 31-80 դրամով, 40.2 տոննա վարունգ՝ 120-150 դրամով, 12,333 տոննա պտուղ, որից ծիրան`2800 տոննա՝ 400-800 դրամով:Ըստ փոխնախարարի` այս տարի նոյեմբերի մեկի դրությամբ խաղող մթերող 40 ընկերություններ մթերել են 128,504 տոննա, նվազագույնը` 130 դրամով, իսկ, օրինակ, Վայոց ձորում Արենի տեսակի խաղողը մթերվել է մինչև 250 դրամով: Մթերողներից 20-ն արդեն ամբողջությամբ վճարել են գյուղացիներին, իսկ մյուսները` մասամբ, բայց պարտավորվել են մինչև տարեվերջ գումարն ամբողջությամբ վճարել: Մթերված խաղողի ամբողջ գումարը կազմել է 16.8 մլրդ դրամ, վճարվել է 15.2 մլրդ կամ 90.5%-ը: Նրա խոսքով՝ այս տարի բավականին ավելացել է նաև արտահանումների ծավալը, ինչին նպաստել է նաև սառնարանային տնտեսությունը: Նոյեմբերի մեկի դրությամբ արտահանվել է 12,858 տոննա պտուղ, այդ թվում` 3,700 տոննա ծիրան, 673 տոննա կեռաս, 5.7 տոննա բալ, 257 տոննա սալոր: Ռ. Մակարյանի խոսքով՝ 2010 թ․-ի նոյեմբերի 1-ի դրությամբ արտահանվել էր 10,570 տոննա պտուղ:Փոխնախարարը նաև նշեց, որ ընդհանուր բերքի ցուցանիշները դեռ ամփոփված չեն:
Ռ. Մակարյանը. Այս տարի պտուղ-բանջարեղենի առաջարկը պահանջարկից քիչ է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ