ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կայուն ճարտարապետություն». փորձ է արվում Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին: Այդ հանդիպումը տեղի է ունեցել World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ:

Մայիսի 25-ին «Foster+Partners» աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապտեների և կառուցապատողների համայնքի հետ։ Նրանք ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։

Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշում է. «World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։

«Ռենշին» ընկերության պրոյեկտների կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանն էլ իր հերթին նկատում է, որ ընկերության հիմնական ռազմավարությունն ապրելակերպ ստեղծելն է, և կարողանում են համապատասխանել սահմանված նշաձողին:

Իսկ «Foster+Partners» աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին իր խոսքում նկատում է. «Հայաստանը նոր երկիր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ կարող ենք այն բացահայտել մեզ համար։ Հիմա մենք ուզում ենք ձեզ հրավիրել մեր աշխարհ՝ Foster and Partners: Մենք նախագծում ենք մասշտաբային ծրագրերից՝ օդանավակայններից մինչև դռների բռնակներ։ Որպես ճարտարապետներ՝ մենք համարում ենք, որ պետք է դուրս գանք շենքերի սահմանափակ մտածողությունից և ստեղծենք ենթակառուցվածքներ, որոնք սոսնձում են քաղաքային միջավայրի տարբեր բաղկացուցիչները։ Սա այն կետն է, որտեղ հատկապես կարևորվում է կայուն ճարտարապետությունը։ Այն միավորում է բազմաթիվ մասնագիտություններ, մոտեցումներ։ Հենց այս կոնցեպտն է, որ արդեն այսօր ստեղծում է ապագայի քաղաքները, որոնք հաշվի են առնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության բոլոր ասպեկտները»:

Foster and Partners-ի գործընկեր, ճարտարապետ Խուան Ֆրիջերիոն անչափ ուրախ էր այստեղ գտնվելու համար, քանի որ մշտապես մեծ հետաքրքրություն է ունեցել՝ Հայաստանը ճանաչելու համար։

Նման հանդիպումը շատ լավ հնարավորություն էր հատկապես ճարտարապետների համար և այս հանգամանքն իր խոսքում նկատեց նաև ճարտարապետ,  Իսկ Banali.am անշարժ գույքի հարթակի տնօրեն Սիրարփի Գրիգորյանը: Իսկ «Ստորակետ» ճարտարապետական բյուրոյի համահիմնադիր Նարբե Պետրոսյանն էլ ընդգծեց, որ այդպիսի հանդիպումն առաջին հերթին ճարտարապետներին մտածելու տեղիք ու մտքի թռիչք է տալիս:

Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս