ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՒՆԵՑՎԱԾՔ Է ԴԻԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան  հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո  հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում:

Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Ու երբ 2018 թվականին ներկայացրել է հայտարարագիր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ ունեցվածքի վերաբերյալ, նշել է, որ ստացել է 1 մլն 841 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին, երբ դեռ որեւէ պաշտոն չուներ, ԵՊՀ դասախոս էր, Հարությունյանը 688 հազար դրամ է ստացել որպես աշխատանքի վարձատրության:

Հարությունյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան, սակայն դրանից հետո ներկայացված տարեկան հայտարարագրերում 2019-2021 թվականների համար Հարությունյանը գրել է, թե բնակարան չի ունեցել: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Արայիկ Հարությունյանը չի բացատրել, թե ուր է կորել իր բնակարանը: Փոխարենը արդեն 2022 թվականի հայտարարագրում գրել է, որ ձեռք է բերել հիպոթեքային վարկով բնակարան՝ 27 մլն 544 հազար դրամ արժողությամբ:

2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաեւ հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը եւ ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել:

Կասկածելի բաներ կան նաեւ Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա:

ՀՀ կրթության, գիտության նախկին նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  6 մլն 734 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ:

Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ, որից 3 մլն 068 հազար դրամը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիպոթեքի մայր գումարը մարելու համար:

Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պաշտոնյաները, իշխանության գալով, հողամասեր են ձեռք բերում մարզերում, մասնաբաժիններ են գնում կազմակերպություններից, տներ, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը:

Ավելին՝ նրանք հարստանում են, իսկ Արցախի քաղաքացիները սովամահ են լինում՝ 223 օր շրջափակված լինելով Արցախում:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը նոր գործընթաց է սկսում. դատավորները պատրաստվում են կոչով հանդես գալ: Մասնավորապես, կա՛մ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորներն իրենք ինքնակամ դիմում կգրեն եւ կհեռանան ԲԴԽ դատավորի պաշտոնից, կամ օրենքով դատավորները կլուծեն նրանց ազատման հարցը: Իսկ ինչի՞ց հետո է սկսվել այս կտրուկ իրավիճակը: Նախօրեին՝ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին: Այսինքն՝ 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով եւ պատրաստակամություն ցուցաբերել նրանց հետ կանչել եւ նոր ԲԴԽ անդամ դատավորներ ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Դատավորները ցանկանում են իրենց ներկայացուցիչներին ունենալ ԲԴԽ-ում, որոնք ոչ թե Կարեն Անդրեասյանի կողքին կկանգնեն, այլ կպաշտպանեն դատավորներին եւ դատական անկախության շահերը: Իսկ ովքե՞ր են ԲԴԽ դատավոր անդամները. նրանք են՝ Նաիրա Հովսեփյան, Քրիստինե Մկոյան, Արթուր Աթաբեկյան, Արշակ Վարդանյան, որը թերթեւս միակն է, որ կռիվ է տալիս դատական համակարգում: Ասել է թե՝ դատավորներն այս օրերին վճռում են նրանց ճակատագիրը: Ի դեպ, անգամ դատական համակարգում հիշել են դատավոր Նաիրա Հովսեփյանի խոստումը: Բան այն է, որ նա ԲԴԽ անդամ ընտրվելուց առաջ կողմ է եղել դատավորների հետ կանչման պրոցեսին, սակայն հուլիսի 19-ին դատավորների ժողովում դեմ է քվեարկել այս գործընթացը սկսելու նախաձեռնությանը: Այսինքն՝ ԲԴԽ է գնացել նպատակով, որ ոչ թե դատավորների շահերը պետք է ներկայացնի, տեր կանգնի դատական անկախությանը, այլ կդառնա գործադիր իշխանության կցորդը:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու եւ մեկ վարույթում քննելու ձեւաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց լիազորությունները դադարեցվել են իրավունքների կոպտագույն խախտումներով: Եւ, ահա, Եվրոպական դատարանը դատավորների գանգատը ընդունել է վարույթ, բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը դատավորների դիմումը վարույթ ընդունելու եւ առաջնահերթությամբ 7 դատավորների հարցը մեկ վարույթում քննելու մասին անգամ տեղեկացրել է ԲԴԽ-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որեւէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել եւ որեւէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։ Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշման մասին գրություն ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ: ՄԻԵԴ-ի բացառիկ փաստաթուղթը ներկայացրել ենք ArmLur.am կայքում:

 

 

 

 

 

Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից, ինչն արտացոլվում է էապես բարձր հավելուրդների գրանցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Նկատենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձեւավորվել է բյուջեի հավելուրդ` շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի եւ այս տարվա առաջին կիսամյակում ճշտված պլանով նախատեսված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում:




Լրահոս