ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երբ հղի կնոջ մոտ ծխում են, այդ դեպքում ծխախոտի ծուխն ի՞նչ ազդեցություն կարող է գործել նրա առողջության վրա:
Գայանե Սերոբյան, 25 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրեթե նույն վատ ազդեցությունն է գործում, մի քիչ ավելի մեղմ տարբերակով: Ընդ որում, ազդում է ոչ միայն հղի կնոջ, այլեւ պտղի վրա, քանի որ կլանած օդը գնում, հասնում է նաեւ պտղին: Այս դեպքում ծխում է ոչ միայն ծխողը, այլեւ պտուղը, եւ դա  սարսափելի վատ ազդեցություն է գործում առաջին հերթին պտղի եւ հետո կնոջ վրա: Ընդհանրապես, ծխախոտի վնասները ծխողի եւ այդ ծուխը շնչողի դեպքում նույնն են, բայց դե ծխողի համար ռիսկերն ավելի բարձր են, քան շնչողի համար: Ամեն դեպքում, ծխողը պիտի գիտակցի, որ շատ լուրջ ռիսկերի է ենթարկում պտղին եւ հղիության ընթացքին:

Առողջապահության  նախարարության ծխելու դեմ
պայքարի ծրագրի համակարգող
Ալեքսանդր Բազարչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես միշտ, մասնագետները խորհուրդ են տալիս ծխելուց հրաժարվել կամ գոնե օրվա մեջ օգտագործվող գլանակների թիվը զգալիորեն սահմանափակել: Հայտնի է, որ ծխելու ընթացքում մարդը վնասում է նաեւ սենյակում գտնվող մյուս անձանց, հետեւաբար նախընտրելին փակ տարածությունում ծխելուց հրաժարվելն է, ինչը հնարավորություն կտա սահմանափակել նաեւ օգտագործվող գլանակների թիվը: Նաեւ հուսանք, որ Երեւանի նոր քաղաքապետը նախորդի նման հետեւողական կլինի հասարակական տրանսպորտի վարորդների ծխելու դեմ պայքարում: Չէ՞ որ նաեւ հղիներն են այդ տրանսպորտով երթեւեկում:




Լրահոս