ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հարցերը Ադրբեջանին գցել են շփոթության մեջ: Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն երկար և հուզիչ գրառում էր կատարել, որտեղ մասնրամասն ներկայացրել է, թե ինչ զրույց է տեղի ունեցել կողմերի միջև: Առաջին մեղադրանքը ըստ Հաջիզադեի հետևյալն է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակման, Լաչինի ճանապարհի «շրջափակման», «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի» վրա ռազմական հարձակման անընդունելիության և նրանց իրավունքների արտացոլման կարևորության վերաբերյալ»:
Այս հարցերի մասին խոսվել է սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, խաղաղության պայմանագրի անվտանգության մասին բարձրաձայնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Բնականաբար այս ամենն Ադրբեջանին այնքան էլ չի գոհացրել, քանի որ ցանկացած հարցում միակ մեղավորը գրեթե միշտ Հայաստանի Հանրապետությունն է, ուստի նմանատիպ մեղադրանքներին Հաջիզադեն հետևյալ կերպ է արձագանքել.
«Նախ՝ հայտնի է, որ այս լսումների նախաձեռնողն ու կազմակերպիչը հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսն է, ով աչքի է ընկնում մեր երկրի հանդեպ ավանդական թշնամանքով։ Հայկական սփյուռքի արմատական ներկայացուցիչների կեղծ հայտարարությունների հիման վրա այդ անձի ներգրավումը հակաադրբեջանական գործունեությանը, մինչդեռ սենատորը մեղադրվում է կոռուպցիայի մեջ և ընթանում է քննչական գործընթաց, ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական բարոյականությունը նրա համար ոչինչ չի նշանակում»:
Ավելին Հաջիզադեն այդ մեղադրանքներից բավականին նեղսրտած նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը, չի արտացոլում ներկայիս իրավիճակն ու իրողությունները տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակում, և նրա քայլերը պարզապես հիասթափեցնող են։
«Հիշեցնենք տիկին Քիմին, ով պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ չի ավարտվել, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հռչակագրից հետո Հայաստանին խաղաղություն առաջարկեց՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։Ադրբեջանի նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունները հետպատերազմյան և հետհակամարտային շրջանի հիմնարար գործընթաց են»։
Ռազմական հարձակման ենթադրության առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել խաղաղ բնակչության վրա, մինչդեռ փաստերով առաջնորդվելու դեպքում կարելի է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ բնակչության վրա երբեք հարձակում չի գործել:
Օֆելյա Հովհաննիսյան