ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում եւ Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի եւ Երեւանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։

Բժիշկների կազմում կան նաեւ նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):

Տեղում շուրջօրյա հերթապահում են նաեւ շտապ բուժօգնության մեքենաները, որոնք, ըստ անհրաժեշտության, իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։ Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355-ը՝ երեխա, եւ 22-ը՝ հղի:

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։

Սմբատ Ալավերդյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաեւ ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:

Համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։

 

 

 

ԼԻԶԻՆԳ

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է արդյոք լիզինգով ձեռք բերել նաեւ ագրոպարենային ոլորտի սարքավորումներ։

Իրինա Ժամհարյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 2018 թվականի հուլիսից մեկնարկել է «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Lիզինգը տրամադրվում է դրամով մինչեւ 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչեւ 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450.0 մլն դրամը։

 




Լրահոս