Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ մուտք ենք գործելու տարածաշրջան․ ՄԱԿ-ի ծավալուն հոդվածը՝ Արցախի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կայքում «Ղարաբաղյան արտակարգ իրավիճակը սրվում է, հազարավոր մարդիկ դեռ գնում են Հայաստան. ՄԱԿ-ի գործակալություններ» անվամբ ծավալուն հոդված է հրապարակել։ Հոդվածի թարգմանությունը ArmLur.am-ը ներկայացնում է որոշակի կրճատումներով։

Ուրբաթ ուշ երեկոյան ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար- ղեկավար Ֆիլիպո Գրանդին թվիթերում գրեց, որ ավելի քան 100,000 փախստական այժմ Հայաստան է ժամանել Ղարաբաղից։

Անհանգստություն և վախ

Գործակալությունն աջակցում է փախստականներին օգնության հիմնական պարագաներով, ասաց Հայաստանում գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանին, ով տեղում է ճգնաժամի առաջին օրվանից։

«Մարդիկ հոգնել են. Սա մի իրավիճակ է, երբ նրանք ապրել են ինն ամիս շրջափակման մեջ։ Երբ նրանք ներս են մտնում, նրանք լի են անհանգստությամբ, նրանք վախենում են, նրանք վախեցած են և ուզում են պատասխաններ ստանալ, թե ինչ է լինելու հետո»:

Տիկին Բելանին նաև հավելեց, որ ամենահրատապ կարիքները ներառում են հոգեսոցիալական աջակցություն, դեղորայք և ապաստան բոլորի համար՝ հաշվի առնելով ժամանումների մեծ ծավալը, ինչպես նաև՝ նպատակային աջակցություն ամենախոցելիներին՝ տարեցներին և երեխաներին: Քանի որ ժամանողների 30 տոկոսը անչափահասներ են և շատերն էլ բաժանվել են իրենց ընտանիքներից:

ՄԱԿ-ի պատասխանն ամբողջությամբ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իշխանությունների հետ՝ համոզվելու, որ ընտանիքների հետագծումն անմիջապես իրականացվի, որպեսզի երիտասարդները կարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ:

Տիկին Բելանին նշեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն ղեկավարում է փախստականների հետ կապված միջգերատեսչական արձագանքը և համակարգումը` լրացնելու Հայաստանի կառավարության ջանքերը, և ֆինանսավորման դիմումը վերջնական փուլում է:

Նա նաև հավելեց, որ թեև արձագանքման պլանը վեց ամիս տևողությամբ էր,սակայն ՄԱԿ-ն արդեն մտածում է ավելի երկարաժամկետ աջակցության մասին՝օգնելու Հայաստանին ինտեգրել նոր ժամանածներին:

ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն կրկնեց իր «խիստ մտահոգությունը» շարունակվող իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց «գործադրել բոլոր ջանքերը» էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու մարդու իրավունքները ապահովելու համար։

Ընտանիքի հետագծում

Մարդկանց հիմնական մտահոգությունն այն է, որ շատ երեխաներ բաժանվել են իրենց ընտանիքներից, ասել է Ռեգինա դե Դոմինիսիսը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների արձագանքման հատուկ համակարգողը:

«Այսպիսով, մենք աշխատում ենք առաջին հերթին հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու և նախարարությունների և տեղական իշխանությունների հետ, որպեսզի ընտանիքները կարողանան արագ միավորվել»:

Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) համաձայն, շատ փախստականներ իրենց անհանգստությունն են հայտնել Հայաստան հասնելու կապակցությամբ, քանի որ անցակետում նրանք և՛ վախեցած էին, և՛ շփոթված: Փախստականները ընդամենը մի քանի րոպե ունեին իրերը հավաքելու՝ մեքենաներով, ավտոբուսներով և շինարարական բեռնատարներով մեկնելու համար, ասում են նրանք:

«Դա այնքան ակնհայտ էր բոլորի մոտ՝ երեխաների, տղամարդկանց, կանանց, տարեցների, գրանցման կետեր մուտք գործողների դեմքերի արտահայտությունները շատ բան են խոսում», – ասաց ԿԽՄԿ-ի ղեկավար Հիչամ Դիաբը՝ ելույթ ունենալով Հայաստանի մայրաքաղաք Երևանից:

Յուրաքանչյուր դեմք պատմում է մի պատմություն

«Յուրաքանչյուր դեմք պատմում է դժվարությունների, բայց նաև հույսի պատմություն՝ իմանալով, որ նրանք գտնվում են մի վայրում, որտեղ կարող են օգնություն ստանալ»:

Հուսահատ իրավիճակին ավելացել է երկուշաբթի օրը Ղարաբաղի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը, քանի որ շատ մարդիկ հերթ են կանգնել՝ վառելիք ստանալու համար: Պայթյունի հետևանքով մեծ թվով զոհեր և անհետ կորածներ կան՝ ըստ տեղի իշխանությունների:

«Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաջնահերթությունը վերջին օրերին եղել է փրկարար գործողությունները, ներառյալ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելը Հայաստան՝ բուժման և բժշկական պարագաներ բերելու համար», – ասաց ԿԽՄԿ Գործողությունների բաժնի աշխատակից Կառլոս Մորազզանին։ Մենեջեր.

ՄԱԿ-ի գործողությունն ընդլայնվում է

Հայաստանում ՄԱԿ-ի թիմը՝ մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորությամբ, աշխատում է կառավարության հետ՝ աջակցելու մարդկանց։

Վերջին պաշտոնական տվյալներով, Հայաստան է եկել 100 հազարից ավելի մարդ։ Մոտ 150,000 առողջապահական փաթեթներ են բաժանվել՝ փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցելու համար:

Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Գորիսում տեղադրել է երկու շարժական պահեստ՝ ոչ պարենային պահեստավորման համար և շարժական խոհանոց, որն ամեն օր սպասարկում է մինչև 3000 մարդու:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ասում է, որ պատրաստվում է սկսել հոգեսոցիալական աջակցության ծրագիր՝  փախստականների կարիքները հոգալու համար:

ՄԱԿ-ի թիմը մեկնում է տարածաշրջան

ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ՄԱԿ-ի խոսնակը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը տարածաշրջան։

ՄԱԿ-ի օգնության համակարգող գրասենյակի (OCHA) բարձրաստիճան պաշտոնյա պարոն Դյուժարիկը ասաց, որ այն ներառելու է OCHA-ի տեխնիկական թիմը:

«Շատ կարևոր է, որ մենք կկարողանանք ներս մտնել: Այնտեղ մեր թիմը կփորձի գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել հումանիտար կարիքները, ինչպես մնացած մարդկանց, այնպես էլ շարժման մեջ գտնվող մարդկանց համար», – ավելացրեց նա:

Նա նաև հավելեց, որ դա կլինի առաջին դեպքը վերջին 30 տարվա ընթացքում, երբ ՄԱԿ-ի թիմերը մուտք են գործելու այդ տարածաշրջան:

Թարգմանությունը՝ Օֆելյա Հովհաննիսյանի




Լրահոս