«Շրջանաձև տնտեսություն և կայուն աճ» խորագրով միջացառումը, որը կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) կողմից, կարևորվում էր կայուն տնտեսության և շրջանաձև տնտեսության գաղափարով։ AmCham-ը մի հարկի տակ էր հավաքել քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և նրանց ովքեր հետաքրքրված են Հայաստանում կայուն տնտեսական աճ ապահովելով և կայուն լուծումներ տալով։ Շրջանաձև տնտեսությունը դա միայն վերամշակումը չէ, դա բոլոր այն կենսական ցիկլներն են, որոնք պետք է ծառայեն նպատակին՝ մարդուն, բնությանը։ ArmCham-ի կողմից կազմակեպած միջոցառումը նպատակ ուներ Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղացնելու, ապահովելու առանց թափոնների տնտեսություն՝ մարդկանց մոտ վարվելակերպ և գիտակցություն փոխելով։
ArmLur.am-ի հարցին, թե որքանով է կարևոր նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում՝ AmCham-ի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը պատասխանեց.
«Ամերիկայի առևտրի պալատը, դա Հայաստանում 175-ից ավել բիզնեսների ընդհանուր հարթակ է, որի նպատակներից մեկը քաղաքականության մշակումն է պետության հետ միասին՝ պահպանելով բիզնեսների շահերը, նպաստելով նորարարություններին և առաջընթացին և բոլոր այն լուծումներին, որոնք նպաստավոր են մեր տնտեսական կայունության և աճի համար։ Այս իմաստով նմանատիպ միջոցառումը խիստ կարևոր է և ստրատեգիկ նշանակություն ունի, քանի որ մենք՝ հաշվի առնելով բոլորի շահերը, փորձում ենք կոնստրուկտիվ երկխոսություն կառուցել երկրում, որը շատ տեղերում պակասում է»:
Միջոցառմանը ներկայացված էին գյուղատնտեսությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաների հետ կապված ընկերություններ։ Մասնակից էին նաև կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին հասարակական շահեր, պետական ատյանները՝ Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի նախարարություններից, ինչպես նաև միջազգային ընկերություններ, ինչպիսին է Ֆիլիպ Մորրիսը, Պեռնո Ռիկարը, որոնք իրենց ոլորտում առաջատար բիզնեսներ են։
AmCham-ի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց նաև ինչպես պետք է մոտիվացնել նոր բիզնես սկսողներին, որպեսզի հաղթահարելի լինեն շատ խնդիրներ.
«Միշտ պետք է փորձել, որովհետև փորձելը հնարավորություն է տալիս, եթե չես փորձում, չես հաջողում, եթե փորձում ես, ապա մեծ շանսեր ունես հաջողելու»:
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հաղորդակցությունների ռեգիոնալ կառավարիչ Օլեքսի Կալինիչենկոն ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց «Շրջանաձև տնտեսություն և կայուն աճ» միջոցառման շրջանակներում կազմակերպվող միջոցառումների կարևորության և անհրաժեշտության մասին։
«Մենք ունենք նախագծեր, որոնց շրջանակներում մեր սպառողներին կրթում ենք, թե ինչպես կարող են վերամշակման հանձնել օգտագործված սարքերը։ Ընդունելով դրանք՝ մենք պահեստավորում ենք, ապասորտավորում, սարքերի մի մասը նորոգում ենք, երբեմն ուղարկում այլ երկրներ՝ վերամշակման։ Միաժամանակ, սարքերը մոդելավորում ենք այնպես, որ նվազեցնենք բնությանը հասցվող վնասը, ինչպես օրինակ մեր վերջին ILUMA սարքը, որն ավելի երկար կյանք ունի նախորդների համեմատ։ Վերաբերմունք և վարքագիծ փոխելը հեշտ չէ։ Մենք օգնում ենք մարդկանց հասկանալ պատասխանատու սպառող լինելու կարևորությունը, աղբի վերամշակման կարևորությունը և օգտագործված ապրանքներին երկրորդ կյանք տալը»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարը խոսեց մարդկանց մոտիվացված լինելու պակասի մասին. ըստ նրա անհրաժեշտ է մոտիվացնել սպառողների՝ թափոնների վերամշակմանը լուրջ և պատասխանատու վերաբերվելու համար, նա նաև հավելեց․
«Կարևոր է նշել, որ այս գաղափարին կցված են ոչ միայն հանրային կառավարական ոլորտի ներկայացուցիչներ, այլ նաև մասնավոր բիզնես ընկերություններ։ Դրանք մի կողմից կրողն են լինելու շրջանաձև տնտեսության, մյուս կողմից դրանք շատ նախաձեռնող են այս հարցում»։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պանելային քննարկում, որն ավելի ամրապնդեց միջոցառման գաղափարը և հարցուպատասխանի ընթացքում ավելի պարզ դարձան թափոնների պատճառով առաջացած խնդիրները և դրանց լուծման տարբերակներն ու ուղիները։