Թբիլիսիում վրացերեն հրատարակվել է շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Աստղի նման ու խաչքարի» բանաստեղծությունների ժողովածուն:
Գիրքը լույս է ընծայվել «Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ: Բանաստեղծությունները վրացերեն է թարգմանել բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային-հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը:
Գրքի առաջաբանում շիրակցի բանաստեղծին վրաց ընթերցողներին են ներկայացրել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Անահիտ Բոստանջյանը, հաղորդում է Գրական թերթը: