ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ: Հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Պարտքերս չփակելու հետեւանքով կալանք են դրել միակ բնակարանիս վրա եւ ցանկանում են աճուրդով վաճառել։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Ալիսա Ասրյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախեւառաջ պետք է արձանագրել, որ դեռեւս 01.03.2017 թ.-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի շուկայական արժեքը հավասար կամ ցածր է ընդհանուր 4,900,000 ՀՀ դրամից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար:

Բնակարանը համարվում է անձի միակ կացարանը, եթե անձի անունով այլ անշարժ գույք (բնակարան կամ բնակելի տուն) գրանցված չէ։ Իսկ եթե միակ բնակարանի շուկայական արժեքը բարձր է վերոնշյալ գումարի չափից, ապա բնակարանի իրացումից հետո Ձեզ պետք է վերադարձվի միակ բնակարանի իրացման համար նախատեսված վերոնշյալ գումարը։

Այս կանոնները չեն գործում այն դեպքերում, երբ՝

– բնակարանը գրավադրված է եւ հանդիսանում է գրավի առարկա,

– պարտքի գումարը հանդիսանում է ալիմենտային գումար կամ կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման գումար:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է նշել, որ վերոգրյալ փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա, այսինքն՝ մինչեւ 01.03.2017թ. հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ալիմենտի բռնագանձման նպատակով դիմել դատարան, սակայն փաստաբանները շատ գումար են ուզում. կա՞ արդյոք անվճար տարբերակ:

Թեհմինա Ղազարյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անվճար իրավաբանական օգնություն ստանալու եւ ալիմենտի բռնագանձման նպատակով դատարան դիմելու հարցում օգնություն հնարավոր է հայցել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակում։ Փաստաբանների պալատի համակարգում գործող հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում միայն հետեւյալ սոցիալական խմբերին՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին,

2) 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին,

3) դատապարտյալներին,

4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին,

5) Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին,

6) գործազուրկներին,

7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին,

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց,

9) փախստականներին,

10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին,

11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում (սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաեւ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն, չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց):

ՀՀ արդարադատության նախարարություն

 




Լրահոս