ՀԱՐՑ. Մեքենայիս գույքահարկը եւ տեխզննման համար անհրաժեշտ գումարները մուծել եմ եւ ստացել բոլոր կտրոնները: Կցանկանայի իմանալ` պարտադի՞ր է, որ կտրոնը ներկայացնեմ տեխզննման կետ, թե՞ արդեն դրա անհրաժեշտությունը չկա: Ռուբեն Գեւորգյան, 45 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. Օրենքը պահանջում է տարին մեկ անգամ մեքենան պարտադիր տեխզննում անցկացնել: Չնայած դրան, կառավարության կողմից նշվել էր, որ այլեւս անհրաժեշտություն չկա մեքենան տեխզննման տանելու, որ բավական է միայն մուծումներ կատարել եւ վերջ: Բայց ապահովության համար վարորդը թող գնա նաեւ տեխզննման կետ, որպեսզի խնդիրներ չառաջանան, հանկարծ չտուգանվի, որովհետեւ ճանապարհային ոստիկանությունը կհարցնի, թե անցել է տեխզննումը, եւ երբ վարորդը պատասխանի, թե անցել է, ոստիկանն անմիջապես կպահանջի արատորոշման քարտը: Իսկ եթե վարորդն ասի, թե չի անցել, կկապվեն տրանսպորտի նախարարության հետ` էլեկտրոնային փոստով կամ նամակով, անտեղից կգրեն, որ այո՛, այդ քաղաքացին չի անցել տեխզննումը, եւ նրան կտուգանեն: Եղել են շատ դեպքեր, երբ մեզ քաղաքացիներ են զանգահարել ու բողոքել, որ ճանապարհային ոստիկանը պահանջել է տեխզննման քարտը, տեսել է չկա, տուգանել է: Տեխզննման կտրոնն ունենալու դեպքում էլ դեռ չի նշանակում, որ քաղաքացին տեխզննումն անցել է, որովհետեւ տեխզննումն անցնելու համար պետք է ունենալ արատորոշման քարտ, որ մեքենան ստուգվել է:«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհասկանալի օրենքներ են: Ուստի մեզանում գործող տրամաբանության համապատասխան` վարորդներն իրենց հետ պետք է ունենան բոլոր այն հնարավոր փաստաթղթերը, որոնք ինչ-որ պահի ինչ-որ մեկը կարող է պահանջել իրենցից: Չէ՞ որ տուգանելու հնարավորություն ունեցող ցանկացած մեկն ամեն պահի տեղի-անտեղի ձգտում է իր լիազորությունն իրականացնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ