Երբ տեղի կունենա ԿԿՀ անդամի նոր ընտրությունը. ինչ է սահմանում օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնն արդեն մեկ շաբաթից ավելի  է՝ թափուր է մնում:

Դեռ դեկտեմբերի 7-ին խորհրդարանը ԿԿՀ անդամի ընտրության հարցով նիստ էր արել:

Թեկնածուները երկուսն էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը:

ԱԺ երեք խմբակցությունները, սակայն, բոյկոտեցին քվեարկությանը, ուստի այդ օրը ԿԿՀ անդամներ չընտրվեցին:

Երբ տեղի կունենան ԿԿՀ անդամի նոր ընտրությունը, ինչ է սահմանում օրենքը:

Այսպիսով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ: Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Մրցութային խորհուրդի անդամ առաջադրել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Մրցութային խորհուրդը կազմակերպում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթը, Ազգային ժողովի նախագահը՝ Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

ԱԺ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեռ ժամկետը չի լրացել, մրցույթը սահմանված ժամկետում կհայտարարեն:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Խորհուրդը ցուցակը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին՝ ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս