ReTech 2023-ը որպես գիտնականների և հետազոտողների համագործակցության հարթակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերին Ծաղկաձորում կայացավ «Հետազոտություն և տեխնոլոգիաներ 2023» (ReTech) խորագիրը կրող ամենամյա համաժողովը, որն արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։ ReTech-ն արդյունավետ հարթակ է գիտնականների և հետազոտողների համար ոչ ֆորմալ միջավայրում քննարկումների ծավալման, կապերի հաստատման և գաղափարների փոխանակման համար։

Բացի այդ, ReTech-ը հարթակ է, որի նպատակն է բացահայտել երկրի հետազոտական մարտահրավերները, միտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև հաստատել տարբեր ոլորտների հետազոտողների միջև համագործակցություն: Այն նաև ծառայում է որպես կամուրջ տեխնոլոգիական ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների միջև՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մասնավոր հատվածի և ակադեմիայի միջև համագործակցության համար:
PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանն իր ելույթում նշեց․ «Մեր մոդելն ավելի շատ ուղղված է Հայաստանի գիտակրթական միջավայրում ռեսուրս ներդնելուն, քանի որ ապագան ստեղծարարության և նոր մտքի հետևում է»։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այս տարի ներգրավվել է 130 մասնակից՝ գիտական ներկայացուցիչները, մասնավոր հատվածը և ուսանողները։
Այս տարի միջոցառման հատուկ հյուրն ու հիմնական բանախոսն էր գիտության կառավարման փորձագետ, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի հիմնադիր, “Future Intelligence։ The World in 2050 – Enabling Governments, Innovators, and Businesses to Create a Better Future” գրքի համահեղինակ, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, որը Հայաստանում է 2022թ․-ից իրականացվող «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում։ Կարինե Սարգսյանն «Ապագայի բանականությունը» վերտառությամբ իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես են պատկերվում ապագայի գիտատեխնոլոգիական նորարարությունները և ինչ մարտահրավերներ կան։

Երկօրյա ReTech համաժողովին մասնակցեցին Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շահառուները, հիմնական գործընկերներն ու գիտական համայնքի ներկայացուցիչները։

Համաժողովի առաջին օրը եզրափակվեց «Հայաստանի գիտությունը և դեպի գիտելիքահենք տնտեսություն ուղղված ապագան» թեմայով պանելային քննարկմամբ:

Երկրորդ օրը մեկնարկեց «Բարձր արտադրողականության հաշվարկներ (ԱԲ, գերհամակարգիչներ)» սեսիայով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայստանում գտնվող CPU և GPU երկու գերհամակարգիչների հետ։ Քննարկվեցին CPU և GPU ճարտարապետության առանձնահատկությունները, կիրառումը և ընդհանուր կիրառության ծրագրերը։

Աշխատաանքային երկրորդ օրվա ընթացքում էլ եղան բազմաթիվ քննարկումներ՝ մասնավորապես «Հետազոտական աշխատանքների ֆինանասավորում» ծրագրի ներքո 2023 թվականին ֆինանսավորման համար ընտրված թիմերը ներկայացրին, թե ինչ հետազոտական աշխատանքներ են իրականցնելու՝ Արհեստական բանականության վրա հիմնված մոդելի մշակում հաջորդ սերնդի արևային պանելների մոդելավորման և սինթեզի համար։




Լրահոս