ՖՈՏՈ․ Նոր խաբեության ձև համացանցում. ինչպես պաշտպանվել և հետևել անվտանգության կանոններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում քաղաքացիները հաճախ են ստանում հաղորդագրություններ, որում ասվում է, որ տվյալ անձը ընտրվել է, միանալու Facebook-ի (Meta) թիմին՝ որպես WEB 3.0-ի վերջին միտումների առցանց օգնական: Առաջարկում են աշխատել օրական մինչև 168.000 դրամ և անցնել իրենց նշված հղումով, որից հետո կորզում են մարդկանց անձնական տվյալները:

ArmLur.am-ը կապ հաստատեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ վտանգ է սա իրենից ենթադրում և ինչպե՞ս պաշտպանվել.

«Նպատակը մեկն է, խաբեությունների միջոցով տիրանալ խայծը կուլ տված քաղաքացիների անձնական տվյալներին: Սրանք տարածվում են հայտարարությունների խանութների, արտադրողների, հեղինակավոր ընկերությունների անունից, օգտագործելով վերջիններիս բարի համբավը և առաջարկելով բարենպաստ պայմաններ՝ աշխատանք հեշտ պայմաններում, բարձր աշխատավարձ, գայթակղիչ առաջարկներ են անում, որ դիտողը գայթակղվի հեշտ գումար աշխատելու հնարավորությամբ և կուլ տա կեղծարարների կողմից նախապես պատրաստված խայծը»:

Նրա խոսքով՝ այս դեպքում շատ կարևոր է, որ մարդիկ զերծ մնան հաղորդագրությունների (sms) միջոցով ուղարկվող հայտարարություններից, դրանք հիմնականում գալիս են WhatsApp-ին, Telegram-ին, այդ հղումները կասկածելի են, դրանց պետք է ընթացք չտան և չգնան հղումներով:

Բայց եթե ամեն դեպքում մարդիկ բացել են հղումը և տրամադրել են որևէ կոնտակտ, այդ դեպքում առաջինն անհրաժեշտ է տեղյակ պահել տվյալ բանկին, որը որ սպասարկում է իրենց, արգելափակել բանկային քարտը, և դիմել ոստիկանություն՝ հետագա ընթացքը ապահովելու համար:

«Քաղաքացին եթե մի փոքր ուշադիր լինի, ինքը ևս դա կարող է ինքնուրույն պարզել՝ արդյոք հղումը կեղծ է, թե ոչ: Հղումը եթե նայում ենք, տեսնում ենք, որ տվյալ ընկերության հետ կապ չունի դա»-ասաց Գրիգոր Ներսիսյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս