ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե դատարանը որոշել է, որ մարդը մեծ գումար է պարտք որեւէ մեկին, բայց չունի ո՛չ գումար, ո՛չ սեփականություն, ի՞նչ է նման դեպքերում անում ԴԱՀԿ-ը: Որտեղի՞ց պետք է գանձի կամ ինչպե՞ս պետք է պարտավորեցնի, որ  այդ անձը գումարը վերադարձնի:

Նաիրա Առաքելյան, 28 տարեկան, լրագրող    

                                              
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է կատարողական վարույթն ավարտելուն եւ դրա իրավական հետեւանքներին, ապա հարկ է նշել, որ կատարողական վարույթն ավարտելու դեպքում հարկադիր կատարողը դադարեցնում է կատարողական գործողությունները եւ կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը: Սակայն  համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի` կատարողական վարույթն ավարտելը եւ կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար: Այսինքն` այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտելուց հետո (առանց ժամկետային սահմանափակման) պահանջատերը տեղեկություններ է ունենում այն մասին, որ պարտապանը գույք է ձեռք բերել կամ եկամուտներ է ստանում, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, կատարողական թերթը կարող է ներկայացվել նոր կատարման:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական
բաժնի պետ, արդարադատության
գնդապետ Գագիկ Միրիջանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու առիթներ,  ցավոք, հաճախ են գրանցվում: Այլ բան է, որ պարտքն իրական հասցեատիրոջը վերադարձնելու հարցում ԴԱՀԿ-ն առանձնակի շահագրգռվածություն պետք է ունենա, այլապես գործը կարող է տարիներով սառել, պարտքն էլ, ինչպես ասում են,  սառույցին գրված մնալ:




Լրահոս